Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին

Էրդողան. Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Panorama.am: Թուրքիայի Հանրապետության նախագահ ու Արդարություն և զարգացում կուսակցության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի շրջաններում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ իր հայրենակիցներին հասցեագրված ուղերձում հայտարարել է, որ իրենք չեն ողջունում ճնշումը, շանտաժը և սպառնալիքները ու նշել, որ Թուրքիայի վերելքը զայրացնում է մնացած խաչակիրներին։ Հաղորդում է Regnum-ը։

Ռեջեփ Էրդողանը հիշեցրել է, որ Նոր Զելանդիայում 49 մահմեդական նահատակներ են դարձել (իսլամում `նահատակ հավատքի համար) և 3 վիրավորները բուժվում են ու ցուցադրել է այդ ահաբեկչական ակտի հետ կապված կադրեր:

Թուրքայի նախագահն ավելացրել է, որ «մարդը, այնքան անտեղյակ, որ ասում է, թե ահաբեկչությունը ծագում է մահմեդական երկրներից, սրիկա է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում