AM | RU
USD
EUR
RUB

Ղարաբաղի հարցը ամենամտահոգիչներից է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները. Էդգար Էլբակյան

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հայաստանի փորձագիտական դաշտի, ադրբեջանագետների մեկնաբանությունները ոչ մի, այն էլ՝ բացասական ազգեցություն չեն կարող ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանական հարցերով փորձագետ Էդգար Էլբակյանն՝ անդրադառնալով վերջերս հնչող պնդումներին, որ փորձագիտական դաշտի մեկնաբանությունները կարող են վնասել գործընթացին:

«Այս պնդումների հետ, բնականաբար, համամիտ չեմ ու դրանցից, իրականում, շատ տխուր երևույթների հոտ է գալիս։ Ժամանակին օրինակ՝ Խորհրդային Միությունում արգելված էին հասարակական գիտությունները, մասնավորապես, քաղաքագիտությունը։ Դրա հետևանքը մենք մեզ վրա էլ մինչև հիմա զգում ենք: Գենետիկան էր արգելված՝ որպես բուրժուական գիտություն, էլ ավելի «խավար» ժամանակներում առհասարակ ցանկացած տեսակի գիտությունն էր արգելված ու մի տեսակ այսպիսի համանման տպավորություն եմ ես ստանում», - ասաց Էդգար Էլբակյանը։

Նա ընդգծեց՝ փորձագետների կարծիքները չեն կարող ազդեցություն թողնել հարցի կարգավորման վրա, քանի որ պաշտոնական դիրքորոշումների հետ չափման տարբեր հարթություններում են:

«Ադրբեջանագետների մեկնաբանությունները ոչ մի ազդեցություն, այն էլ՝ բացասական, ո′չ բանակցային գործընթացի վրա, ո′չ Ադրբեջանի դիրքորոշման վրա, ո′չ Բաքվի պաշտոնական հաղորդագրությունների վրա չեն կարող ունենալ, որովհետև դրանք տարբեր հարթություններում, չափումներում ու կոորդինատային առանցքներում գտնվող երևույթներ են», - ասաց ադրբեջանական հարցերով փորձագետը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ հաճախ հարցի մասին հրապարակային հայտարարություններ են անում ու կարծիք հայտնում ոչ մասնագետները, կամ բավարար փորձ չունեցող մասնագետները, Էդգար Էլբակյանը նշեց՝ երևույթը նոր չէ, բոլորս գիտենք, որ «Հայաստանում ամեն օր 3 մլն քաղաքագետ ու ռազմական փորձագետ է արթնանում»։

«Մեզ մոտ այդ հարցում գործում է նույն սկզբունքն, ինչ հին խորհրդային տրոլեյբուսներում ու ավտոբուսներում, երբ գրված էր՝ «վարորդը նաև հսկիչ է»։ Իրականում դա տխուր է, որովհետև, երբ մեդիան վերարտադրում է որևէ խոսք, բնականաբար, ցանկալի է, որ այն լինի որակյալ։ Ղարաբաղի հարցը մեր հանրության, բնակչության համար ամենամտահոգիչ հարցերից մեկն է և խիստ ցանկալի է, որ հարցին մոտենան մասնագետները։ Խնդիրն այն է, որ մի կողմից մարդիկ՝ թատերագետները, վարորդները իրացնում են իրենց ազատ խոսքի իրավունքն ու մամուլն էլ, բնականաբար, եկամուտ ունի դրանից՝ դիտումների տեսքով։ Մյուս կողմից էլ՝ այդ մարդիկ կարող են անորակ տեքստեր հնչեցնել, տարբեր կարծիքներ հայտնել նույն հարցի շուրջ ու արդյունքում բնակչության շրջանում հարցի վերաբերյալ հստակ ընկալում, հստակ ակնկալիքներ ու սպասելիքներ չեն ձևավորվում։ Այսինքն, այս տեսակ ոչ պրոֆեսիոնալ տեքստերը փչացնում են դաշտն ու այստեղ արդեն Ադրբեջանը կապ չունի, դրանք վնասում են հենց մեր՝ ներքին լսարանին»։

Ինչ վերաբերում է «փորձագետ» տերմինի հաճախակի կիրառմանը լրատվամիջոցներում, ադրբեջանական հարցերով փորձագետը նշեց՝ այդ տերմինը հստակ չափորոշիչներ ունի։

«Երբ օգտագործում ենք փորձագետ, մասնագետ, գիտնական բառերը՝ դա հստակ տերմին է, որը հստակ բան է նշանակում։ Առնվազն եթե փորձագետին անդրադառնանք, օրինակ՝ ադրբեջանական հարցերով փորձագետ կամ ադրբեջանագետ, դրա տակ նկատի ունենք մարդ, որը երկար ժամանակ զբաղվում է խնդրով, տիրապետում է որոշակի գործիքակազմի ու, ամենակարևորը, մեթոդաբանության՝ թե ինչպե՞ս բացատրել երևույթները, որովհետև կարդալ գիտենք բոլորս, օրինակ՝ ես կարող եմ կենսաբանության մասին կարդալ, բայց մեթոդաբանությանը չեմ տիրապետում։ Այսինքն, պետք է երկար տարիների ոլորտի իմացություն, երկրորդը՝ հստակ մեթոդաբանական ապարատ և երրորդ՝ հետևողական աշխատանք։ Չես կարող երկու ամիս լինել ադրբեջանագետ, հետո, երբ օրինակ, ավելի շատ հետաքրքիր են իրանական կամ թուրքական զարգացումները՝ դառնալ թուրքագետ։ Մասնագետ լինելու համար շատ կարևոր է հետևողականությունը», - ասաց Էդգար Էլբակյանը։

Լրահոս
Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունն ու Ցեղասպանության հիշատակման օր ընդունել Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ Շարմազանովը՝ Փաշինյանին. Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին «Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan