AM | RU
USD
EUR
RUB

Ինչպես խուսափել էնդշպիլից բանակցային գործընթացում

 

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Times.am: Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, անկասկած, կարելի է դասել այն հայտարարությունների շարքին, որոնց հետևանքները կամ ազդեցությունն այս կամ այն գործընթացի վրա երկար սպասել չեն տալիս։ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության ու դրան հետևած հայկական կողմի՝ մեղմ ասած անբովանդակ արձագանքների լույսի ներքո Փաշինյանի նման գնահատականները մի փոքր անսպասելի էին։ Եվ քանի որ իշխանական թիմը վարչապետի այդ ելույթը ծրագրային է կոչում, ապա հարկ է շատ ավելի ուշադիր ուսումնասիրել Ստեփանակերտում հնչած գնահատականները՝ փորձելով հասկանալ, թե որտե՞ղ կհասնի հայկական կողմը բանակցային գործընթացում, եթե պաշտոնական Երևանը հետևողական լինի որդեգրված քաղաքական այդ գծին։

Բայց մինչ այդ երկու բառով ուզում եմ անդրադառնալ այն ակնկալիքներին, որոնք ունեի հայկական երկու պետությունների Անվտանգության խորհուրդների համատեղ նիստից։ Հուսով էի, որ փակ դռների ետևում անցկացված քննարկումներից հետո Նիկոլ Փաշինյանը կհայտարարեր, որ Արցախի իշխանությունները լիազորել են իրեն այս փուլում բանակցել նաև պաշտոնական Ստեփանակերտի անունից և ամեն ինչ անել, որպեսզի՝ նախ պահպանվեն պատերազմի հնարավորությունը զսպող քաղաքական գործիքները և ապա՝ հայկական կողմը չմեղադրվի բանակցային գործընթացը տապալելու մեջ։ Ցավոք, նման որոշման մասին հանրությանը մինչ այս պահը ոչինչ չի հայտարարվել։ Փոխարենը վարչապետի բացման խոսքում մենք կրկին լսեցինք հայտնի այն թեզը, որ ինքը լիազորված չէ բանակցել Արցախի ժողովրդի անունից, քանի որ ընտրություններում ստացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քվեն։

Ասեմ, որ վարչապետի կողմից անընդհատ կրկնվող վերջին այս բանաձևն ինքնին հետաքրքիր է։ Բայց կոնկրետ այս ժամանակաշրջանի համար՝ չաշխատող և անգամ վտանգավոր։ Ընդ որում, Արցախի՝ բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալը, մեծ հաշվով, արդեն իսկ լուծված խնդիր էր։ Հարցը միայն դրա ժամկետներին էր վերաբերվում։ Նույն Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև հայկական կողմը, բազմիցս են խոսել այդ մասին՝ նշելով, որ որոշակի պահից սկսած Արցախի իշխանությունները պետք է մասնակցեն բանակցություններին։ Պետք էր պարզապես հասունացնել այդ պահը՝ իհարկե դրան զուգահեռ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որի առկայության պարագայում Արցախի մասնակցությունը բանակցություններին իսկապես արդյունավետ կլիներ։ Շտապողականությունն այս հարցում որևէ կերպ արդարացված չէ, և դա հեշտ հաշվարկելի էր։

Իսկ հիմա, երբ այդ թեզի հետագա առաջխաղացումը սպառնում է նաև պատերազմական իրավիճակի ստեղծմամբ, դրանից պետք է ժամանակավորապես ետ կանգնել։ Այս առումով, երկու հայկական պետությունների Անվտանգության խորհուրդների հիշատակված համատեղ նիստը խնդրին գեղեցիկ լուծում տալու լավ առիթ էր։ Հուսով եմ՝ Հայաստանի ղեկավարը դեռ կօգտվի այդ առիթից և իր հաջորդ խոսքում հստակ կհայտարարի, որ պատրաստ է լիարժեք ներկայացնել հայկական կողմերը բանակցություններում։

Սա կարևոր հանգամանք է, որը թույլ կտա պաշտոնական Երևանին խուսափել պատային իրավիճակում հայտնվելու վտանգից։ Քաղաքական այս պարտիան, որը խաղարկվում է արդեն մոտ 3 տասնամյակ, դեռ այդքան և նույնիսկ ավելին էլ ձգձգվելու պոտենցիալ ունի։ Եվ քանի դեռ հայ հանրությունն իր համար վերջնական չի որոշել, թե արցախյան հարցի կարգավորման ո՞ր սցենարն է առավել օպտիմալ մեզ համար, այդ պարտիան պետք է շարունակվի։ Առանց դրա պարզապես չի կարելի վերջնախաղին անցնել։ Ասել է թե՝ պետք է խուսափել պատային իրավիճակներից և դա ամենակարևոր խնդիրն է, որը պետք է հուզի Նիկոլ Փաշինյանին։ Ավելի, քան իր անձնական հեղինակությունն է։ Եվ դա այն հարցն է, որտեղ վարչապետ Փաշինյանը կարող է վստահ լինել բոլորի աջակցության վրա։

Բանակցային գործընթացի էնդշպիլից խուսափելու համար պաշտոնական Երևանը մի քանի գեղեցիկ քայլի հնարավորություն ունի։ Դրա հնարավորությունը կա անգամ այսօր, երբ աջից ու ձախից այդքան քննադատություններ ու ըստ էության վերջնագրի տեսք ստացած հայտարարություններ են ուղղվում հայկական կողմին։ Բայց բոլոր այդ քայլերից ամենաօպտիմալը, անկասկած, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կրկին օրակարգ բերելն է։

Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է կառչել այդ փաստաթղթերից և ստիպել միջնորդներին ու միջազգային հանրությանը շարունակ խոսել դրանք կյանքի կոչելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի հետ որևէ այլ պայմանավորվածություն ձեռք բերելուց առաջ Հայաստանը պետք է համոզված լինի, որ նախորդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում։ Չի կարելի թույլ տալ Ալիևի վարչակազմին դուրս պրծնել Վիեննայի և Սանկ Պետերբուրգի կապանքներից։ Թշնամուն նման զսպաշապիկ հագցնելու համար հայկական պետությունները տարիների բանակցություններ և նոր պատերազմ են վարել նրա հետ։ Եթե այս քայլերը ետ տրվեն, ապա երկրորդ անգամ Ադրբեջանը վստահաբար չի սխալվի։ Հետևաբար պետք է շարունակել այնտեղից, որտեղ կանգ է առել Սերժ Սարգսյանը։ Հակառակ պարագայում էնդշպիլն անխուսափելի է, իսկ այնտեղ մեր իղձերի լիարժեք իրականացման միայն մեկ տարբերակ կա՝ պատերազմում հաղթել Ադրբեջանին և ետ շպրտել թշնամու Քուռ գետից այն կողմ։ Համաձայնեք՝ մի քիչ դժվար իրականացվող լուծում է։

Մինչդեռ ձգձվող պարտիան հայկական կողմին իր ցանկությունների նվազագույնը՝ Արցախի ներկայիս տարածքները լիարժեք յուրացնելու հնարավորություն է տալիս։ Այն փաստը, որ մինչ օրս այդ խնդիրը լուծված չէ, թերևս, միակ հարցն է, որի համար իսկապես արժե մեղադրել նախկին իշխանություններին։ Մնացածը պարզ շահարկումներ են, որոնք պետք է տեղ չունենան ազգային օրակարգի տեսանկյունից կարևորագույն այս խնդրում։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Արցախի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի սադրիչ ապատեղեկատվությունը և կոչ անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելու մարտավարությունից Միհրան Հակոբյան. Շնորհակալություն հայտնելու փոխարեն էժան մանիպուլյացիաներ են արվում Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել և կոչ է արել միջազգային հանրությանը չլռել Սենատի կողմից Արցախի անկախության ճանաչումը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հաղթանակն է. Դավիթ Բաբայան Հրաժարական է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ պետը Հայկ Մալխասյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից Բակո Սահակյանն Ասկերան քաղաքում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Հրապարակվել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը Թուրքիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձը որևէ արժեք չունի Ֆրանսիան մտադիր է իր ներդրումն ունենալ Հայոց ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ հանցագործության ճանաչման գործում. Էդուար Ֆիլիպ Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանին կոչ է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհրդարանական քննություն անցկացնել Կառավարությունը Սերժ Սարգսյանի ղեկավարած կառույցին 133 հազար դոլար հատկացրեց ԲՀԿ-ն առաջարկել է ներկրվող կլինկերի համար ևս սահմանել պետտուրք Գեղարքունիքում առատ ձյուն է տեղացել Գործադիրը հաստատեց բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար նախատեսված անվճար տեղերի թիվը ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունն ու Ցեղասպանության հիշատակման օր ընդունել Արցախի արտաքին գործերի նախարաը հանդիպել է Ուրուգվայի փոխնախագահ Լուսիա Տոպոլանսկիի հետ Շարմազանովը՝ Փաշինյանին. Քննադատող էիր, Բոլթոնին քննադատեիր, այլ ոչ թե բերանդ ջուր առած լռեիր Մակրոնը՝ Ցեղասպանության հիշատակման մասին «Ժամանակ». Արմավիր ՔԿՀ պետին առաջարկվել է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացնել «Հրապարակ». Նախարարի հովանավորյալը չունի տնօրենի հավաստագիր և, հետևաբար՝ տնօրեն դառնալու իրավունք «Ժամանակ». Արմավիրի մարզպետի և քաղաքապետի հարաբերությունները շարունակում են լարված մնալ «Ժամանակ». Սամվել Ալեքսանյանի եղբոր որդիները մեծարանքի երեկո են կազմակերպել Փաշինյանի մանկության ընկերոջ համար «Հրապարակ». Անտուն ու անփող պատգամավորներ «Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 25 Հայաստանը կատարել է Су-30 կործանիչների ձեռքբերման համար անհրաժեշտ վճարման մի մասը Արցախում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Դոնալդ Թրամփ. Մենք կանգնում ենք հայ ժողովրդի կողքին Միհրան Պողոսյանը քաղաքական ապաստան է խնդրել ՌԴ-ից Կնեսետի պատգամավորները կոչ են անում Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Թուրք ոստիկաններն արգելել են Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցին շարունակեց թուրքական ժխտողականությունը Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը Բակո Սահակյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Դավիթ Սանասարյանն իր հետ կապված քրեական գործի վերաբերյալ կխոսի նախաքննության ավարտին Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից Ժոնաթան Լաքոտ․ Ապրիլ 24, հիշատակման օր, Արարատ լետ ԱԳՆ. Ցեղասպանությունը ժխտողականության քողի ներքո արդարացնելը ամոթալի և վտանգավոր երևույթ է 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից է. Լին Թրեյսի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan