AM | RU
USD
EUR
RUB

Տիգրան Աբրահամյան. Միջնորդները փորձում են կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ադրբեջանն անցկացնում է լայնածավալ զորավարժություններ։ Դրանից երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է գալիս հայտարարությամբ։ Դրան հետևում է Հայաստանի ու Արցախի Ազգային անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնելու մասին տեղեկատվությունը։

Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների, հնչած հայտարարությունների մասին Panorama.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ։

Panorama.am- Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է մեկնարկել։ Ձեր գնահատմամբ, դա իր մեջ ի՞նչ վտանգներ է պարունակում։

Տիգրան Աբրահամյան- Ամենամեծ վտանգն այն է, որ մասշտաբային զորավարժությունները կարող են վերածվել մասշտաբային գործողությունների:
2015 թվականից սահմանի արդիականացման ուղղված պրոցեսները բերել են նրան, որ հակառակորդի բոլոր հիմնական շարժերը, կուտակումները մեր դիտարկման առանցքում են: Այս պարագայում հակառակորդի կողմից անկանխատեսելության գործոնը գրեթե զրոյացվել է:

Տարբերակներից մեկը, որում կարող է անկանխատեսելիության գործոնը «աշխատել» հետևյալն է. Ադրբեջանը որոշակի պարբերականության զորավարժություններ է ձեռնարկում սահմանի տարբեր հատվածներում: Եթե կորցնենք զգոնությունը և յուրաքանչյուր դեպքում այսպիսի մասշտաբային քայլերին ամենայն լրջությամբ չվերաբերվենք, ապա Ադրբեջանում դա կգնահատեն որպես զգոնության թուլացում, ինչը մասշտաբային զորավարժությունը մասշտաբային հարձակման կբերի:Զորավարժությունները մի քանի նպատակի են ծառայում, թերևս ներկայացրեցի ամենավտանգավորը:

Panorama.am- Հայկական կողմը հայտարարեց, զորավարժությունների մասին ծանուցում չի ստացել։ Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։

Տիգրան Աբրահամյան-Ես չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ են զգուշացրել: Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել, որ թքած ունի ցանկացած պայմանավորվածության կամ միջազգային պայմանագրի վրա, սա հերթականներից է, ուրիշ ոչինչ:

Panorama.am- Ադրբեջանի ՊՆ-ն զորավարժությունների մասին հայտարարեց Մինսկի խմբի հայտարարությունից անմիջապես առաջ։ Հայտարարությունից հետո հայտնի դարձավ Հայաստանի վարչապետը մեկնում է Արցախ՝ անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու։ Ինչպե՞ս կգնահատեք այս զարգացումները։ Կա կարծիք, որ պատերազմի նախաշեմին ենք։ Դուք համամիտ եք։

Տիգրան Աբրահամյան- Որքան ես գիտեմ, անվտանգության խորհրդի նիստն ավելի վաղ էր պլանավորվել, որովհետև այդպիսի աշխատանքների անցկացումը երկար ժամանակ է պահանջում: Մյուս կողմից, չեմ կարծում, որ այսօր այնպիսի աննախադեպ իրավիճակ է ստեղծված, որ մեկ օրվա մեջ Արցախում անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու անհրաժեշտություն է ստեղծվել:Ինչ վերաբերում է այն գնահատականներին, թե պատերազմի նախաշեմին ենք՝ այսպես ասեմ, դեռ ոչ, չեմ ուզում գնահատական տալ՝ մոտ ե՞նք, թե՞ հեռու, իրավիճակը կարող է շատ արագ փոխվել:Չեմ բացառում, որ Արցախի գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը նման իրավիճակի կբերի, բայց այսօրվա դրությամբ առկա վիճակն այդ հուն չտեղափոխելու ջանքերը դեռևս սպառված չեն, հուսով եմ՝ միջնորդներն այս ուղղությամբ իրենց աշխատանքները կակտիվացնեն:

Panorama.am- Ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, փաստորեն Արցախը բանակցություններում չի ներգրավելու։

Տիգրան Աբրահամյան- Համանախագահները փորձում են կանխել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան, ինչը պայմանավորված է վերջին շրջանում պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող կոշտ, իրավիճակը փակուղի տանող հայտարարություններով և պատահական չէ, որ համանախագահները իրենց տեքստում ընդգծված խոսում են ուժի չկիրառման սկզբունքի մասին:

Մյուս կողմից, համանախագահները հղում են անում առաջարկների, որոնց վերաբերյալ Հայաստանի իշխանությունների արձագանքն ինձ հայտնի չէ՝ նկատի ունեմ Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, այս իրավիճակում զերծ կմնամ մեկնաբանություններից: Հայաստանի վարչապետը ընդհանուր գծերով ներկայացրել է այն սկզբունքներն ու մոտեցումները, որոնցով շարժվելու է, մասնավորապես Արցախի՝ բանակցությունների լիարժեք մաս կազմելու մասով: Նաև պարզ չէ, թե Ադրբեջանի՝ բանակցությունների սեղան վերադարձն ինչ օրակարգի ու առաջարկների շուրջ է:

Համենայնդեպս 2009-2012 թվականը Մադրիդյան փաստաթղթի գործընթացի մեկնարկից մինչ Կազանի տապալում ընկած ժամանակահատվածն է:

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan