AM | RU
USD
EUR
RUB

Տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, Facebook: Այս պահին տարածքային կառավարման համակարգում կրճատումները հավասարազոր են Զինված ուժերում կրճատումներին: Ցանկացած ռեֆորմ պետք է լինի ճիշտ ժամանակին: Պետական ապարատում միգուցե և ուռճացվածություն կա: Սակայն չկա նպատակների և գործողությունների համակարգային ուսումնասիրություն, որը թույլ կտար ռացիոնալ գնահատական տալ` որքանո՞վ է ուռճացված պետական ապարատը: Բայց սա առանձին քննարկման թեմա է: Եթե գլոբալ առումով կրճատումների խնդիրը վիճելի է սոցիալ-տնտեսական ու բարոյահոգեբանական տեսանկյունից, ապա տարածքային կառավարման համակարգում կրճատումներն ուղղակի հարվածի տակ են դնում երկրի պաշտպանունակությունը: Հիշեցնեմ, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ոլորտում իշխանության գործողությունները, մեղմ ասած, առանձնապես չեն փայլում, իսկ Ադրբեջանը չի թաքցնում, որ պատրաստվում է լայնածավալ մարտական գործողությունների վերսկսմանը: Հենց այս պատճառով է, որ տարածքային կառավարման համակարգում, մասնավորապես` մարզպետարանների աշխատակազմերը 30-40 տոկոսով կրճատելու հարցը վերանայում է պահանջում:

Տարածքային կառավարման համակարգը բանակի թիկունքն է, պատերազմի ժամանակ մարզպետարաններն ու տարածքային կառավարման այլ հարակից հաստատություններն են ստանձնելու թիկունքային ապահովման գործողությունների կարևորագույն գործառույթները` սկսած զորահավաքին աջակցելուց, վերջացրած ինժեներական աշխատանքների ու մատակարարման հետ կապված խնդիրներով: Այլ կերպ ասած` թիկունքի օպերատիվ կառավարման գործողությունների ողջ լոգիստիկան ուղղակիորեն կապված է տարածքային կառավարման համակարգի հետ: Այս հարցում սխալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ: Կրճատումների ծրագիրը ներկայացրած փոխվարչապետն ու ֆինանսների նախարարը միգուցե և լավ են հասկանում ֆինանսներից, բայց հավատացեք, նրանք ոչինչ չեն հասկանում պատերազմից և պատերազմական ժամանակ բանակի թիկունքային ապահովման լոգիստիկայի կառուցվածքային նրբություններից: Սովորական աքսիոմա է` թիկունքում խնդիրներ եղան, ճակատը երկար չի դիմանալու: Ուստի հրամայական է, որ տարածքային կառավարման համակարգում կրճատումների հարցը լրիվ առանձին քննարկվի` խնդիրը դիտարկելով պաշտպանական համակարգի և պատերազմի դեպքում թիկունքի օպերատիվ կառավարման խնդիրների համատեքստում: Անպայման խորհրդակցեք Պաշտպանության նախարարության հետ, Գլխավոր շտաբի հետ: ԱԱԽ-ի հետ մի խորհրդակցեք, իմաստ չկա:

 Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Ոստիկանությունն ապրիլի 24-ին Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակի երթևեկությունը Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. Մաս 3 Կրեմլը հրաժարվել է շնորհավորել Զելենսկիին հաղթանակի կապակցությամբ Մայիսին տեղի կունենա թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն Հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան «Իսլամական պետություն»-ը նոր դիրքավորման գործընթաց է սկսել Իրաքում. Սաֆրաստյան Ամերիկացի սենատորը Թուրքիային առաջարկել է ընտրել С-400-ի և պատժամիջոցների միջև Արցախի պետական նախարարն ընդունել է փայտամշակման արտադրությամբ զբաղվող մի խումբ ձեռներեցների Ահաբեկիչները ստանձնել են Շրի Լանկայի պայթյունների պատասխանատվությունը Նախնական տվյալներ. Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան ՌԴ վարչապետն Ուկրաինայի նոր նախագահին խելամտություն է մաղթել Զելենսկուն հրավիրել են Ղրիմ Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի Գեղամ Գևորգյանն ընտրվեց ՏՄՊՊՀ նախագահ ԱԺ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ պետությունների և ՉԺՀ-ի միջև փոխգործակցության խորացմանը նպաստող համաձայնագրի վավերացման հարցը Իրաքից տաք հոսանքներ են գալիս ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2 տարով երկարաձգելու նախագիծը Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկիին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթանակի առթիվ Թրամփն անձամբ է զանգահարել Զելենսկուն Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստը. ՈՒՂԻՂ Գարեգին Բ-ն ցավակցել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ Հայ-ռուսական անկեղծ զրույցի պահը Վրաստանի Պանկիսի կիրճում բախումներից ավելի քան 40 մարդ է տուժել Շրի Լանկայում պայթյուններից հետո զոհերի թիվը հասել է 240-ի Թուրքիայում ամբոխը հարձակվել է ընդդիմության առաջնորդի վրա ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 22 Պորոշենկոն հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահին աջակցելու պատրաստակամության մասին Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Շրի Լանկայի նախագահին Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից Զելենսկին հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Արցախի Նախագահը ՀՀ կառավարության պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հարցերի լայն շրջանակ Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված պատարագին Շրի Լանկայում պայթյունների թիվը հասել է 8-ի. երկրի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել Հայաստանում առաջիկա օրերին կրկին տեղումներ են սպասվում Լավրովը կոչ է արել Ուկրաինայի ապագա իշխանություններին հարգել միջազգային իրավունքը ԵՄ-ն «բարեխիղճ» զբոսաշրջիկների համար կպարզեցնի վիզայի ձեռքբերման ընթացակարգը Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ Լուկաշենկոն ջերմ հարաբերություններ է ակնկալում Ուկրաինայի հետ անկախ ընտրությունների արդյունքներից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan