Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

Նարեկ Մալյանը տուժող է ճանաչվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, Aysor.am: Մարտի 3-ի գիշերը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և հասարակական գործիչ Նարեկ Մալյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում Նարեկ Մալյանը ճանաչվել է տուժող: Այդ մասին Aysor.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք՝ մարտի 3-ի գիշերը տեղի ունեցածի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից»:

«Ռեստարտի» անդամները Նարեկ Մալյանին ուժով փորձել էին տանել, ու իրենց խոսքով, նետել աղբարկղը։ Մալյանն իր հերթին հայտարարել էր, որ շուրջ 10 հոգով փորձել են իրեն քաշքշել, ճանկռել, այնուհետև մի քանի րոպե անց միջամտել էին ոստիկանները և նրանց բերման ենթարկել Կենտրոնի ոստիկանության բաժին։

Դեպքին անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում բռնությամբ հարցեր լուծելու որևէ փորձ պետք է արժանանա կոշտ իրավական հակազդեցության։

Հետևեք մեզ նաև Telegram-ում