AM | RU
USD
EUR
RUB

Վարկանիշները ներդրողների համար են, այլ ոչ բանկերի. Հովհաննես Խաչատրյան

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Times.am: Հարցազրույց «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավար Հովհաննես Խաչատրյանի հետ:

-Ինչո՞ւ են բանկերն օգտվում վարկանիշային գործակալությունների ծառայություններից:

-Ցանկացած ներդրող, լինի դա ինստիտուցիոնալ, կորպորատիվ ներդրող, թե ֆիզիկական անձ ավանդատու, ցանկանում է իմանալ` որքանով է վարկարժան իր ընտրած կազմակերպությունը: Այս տեղեկատվությունը ստանալու համար ներդրողը կարող է մանրամասն ուսումնասիրել բանկի ֆինանսական ցուցանիշները, հաշվետվությունները (ինչը նույնպես շատ ցանկալի է) կամ կարող է պարզապես որոշում կայացնել` հիմնվելով հեղինակավոր կազմակերպությունների կողմից ֆինանսական ընկերություններին շնորհված վարկանիշերի վրա:

Նման ընկերություններ աշխարհում քիչ կան: Որպես կանոն, վարկանշային գործակալությունների մասին խոսելիս, մենք նկատի ունենք միջազգային վարկանշային գործակալությունների «Մեծ եռյակը». դրանք են Moody's Investor Service, Standard & Poor's (S&P) և Fitch Ratings գործակալությունները: Ամերիաբանկին վարկանիշ են շնորհել Moody's և S&P գործակալությունները, իսկ հայկական մյուս բանկերին` Moody's և Fitch գործակալությունները: Օրինակ` Moody's գործակալությունը Ամերիաբանկին շնորհել և այս շաբաթ հաստատել է ազգային արժույթով երկարաժամկետ ավանդների В1 վարկանիշ` «դրական» հեռանկարով: Այս վարկանիշը այլ ֆինանսական կազմակերպությունների վարկանիշերի հետ համեմատելով` ներդրողը կամ ավանդատուն կարող է պատկերացում կազմել տվյալ ֆինանսական կազմակերպության հուսալիության մասին:

-Ի՞նչն է պատճառը, որ ոչ բոլոր բանկերն են համագործակցում վարկանշային գործակալությունների հետ:

-Ի տարբերություն արտասահմանյան ներդրողների` տեղական ներդրողներն ու ավանդատուները վարկանիշերին շատ ավելի քիչ են ուշադրություն դարձնում:


Այդ իսկ պատճառով այն բանկերի համար, որոնք ակտիվորեն միջոցներ են ներգրավում միջազգային ֆինանսական հաստատություններից կամ կապիտալի շուկայի գործիքների միջոցով, վարկանիշ ունենալը շատ ավելի կարևոր է, քան այն բանկերի համար, որոնք որևէ կերպ չեն առնչվում միջազգային խոշոր ներդրումների հետ: Գուցե նրանց մի մասը վստահ է, որ չի արժանանա բարձր վարկանիշի, և դա է պատճառը, որ չի դիմում վարկանշային գործակալությունների: Կա նաև երրորդ տարբերակը, երբ ընկերությունը դիմում է վարկանշային գործակալությանը, սակայն չի հրապարակում շնորհված վարկանիշը, քանի որ այն ցածր է լինում:

-Լինում են դեպքեր, երբ ընկերությունները հրաժարվում են վարկանշային գործակալությունների ծառայություններից: Ինչի՞ մասին է դա վկայում:

-Ոչ մի տարօրինակ բան չկա, երբ վարկանշային գործակալությունը հաստատում է վարկանիշը, իսկ ընկերությունը միաժամանակ հրաժարվում է տվյալ վարկանշային գործակալության ծառայություններից: Երբեմն դա պայմանավորված է վարկանշային գործակալությունների միջև մրցակցությամբ (սպասարկման որակ և գին): Իսկ եթե ընկերությունը հրաժարվում է գործակալության ծառայություններից արդյունքի հետ համամիտ չլինելու պատճառով, և դա արվում է առանց վարկանիշի հաստատման, ինչի մասին գործակալությունն, անպայման, նշում է, ապա նման դեպքերում շուկայի արձագանքն, իհարկե, բացասական է լինում:

-Որքանո՞վ է երկրի սուվերեն վարկանիշն ազդում ընկերության վարկանիշի վրա:

-ՀՀ տնտեսական համակարգում գործող բոլոր հայկական ֆինանսական և ոչ ֆինանսական կազմակերպությունները, վարկանշային գործակալություններին դիմելիս, չեն կարող ակնկալել Հայաստանի սուվերեն վարկանիշը գերազանցող վարկանիշ: Բացառություն կարող են կազմել այն դեպքերը, երբ ընկերության բիզնես-ռիսկերն ինչ-ինչ պատճառներով քիչ են կապված Հայաստանի հետ (օրինակ` բարձր է արտաքին գործառնությունների տեսակարար կշիռը), կամ արտասահմանում գտնվող մայր ընկերությունն ունի առավել բարձր վարկանիշ: Մնացած բոլոր դեպքերում երկրի սուվերեն վարկանիշն առավելագույն արդյունքն է, որը որևէ ընկերություն կարող է ակնկալել: Ներկայումս Ամերիաբանկն ունի Հայաստանում հնարավոր ամենաբարձր վարկանիշը, որը համընկնում է երկրի սուվերեն վարկանիշին:

-Ի՞նչ չափանիշներից ելնելով են վարկանիշային գործակալությունները վարկանիշեր շնորհում բանկերին:

-Գոյություն ունեն բանկային ռիսկերի տեսակներ. դրանք են վարկային, իրացվելիության, տոկոսադրույքի, արժութային, գործառնական և այլ ռիսկեր: Վարկանշային գործակալությունները համապատասխան սանդղակով գնահատում են նշված բոլոր պարամետրերը: Նրանք ուսումնասիրում են բանկի ֆինանսական հաշվետվությունները և պահանջում մանրամասն տեղեկատվություն: Բացի այդ, նրանք այցելում են բանկ և միասնական վարկանիշ սահմանելու համար իրականացնում բանկի ֆինանսական վիճակի և բանկային ռիսկերի բոլոր տարրերի գնահատում (Due Diligence): Կցանկանայի նշել, որ հաշվի են առնվում նաև ոչ ֆինանսական պարամետրեր, ինչպիսիք են, օրինակ, կորպորատիվ կառավարման որակը, բաժնետիրական կապիտալի կառուցվածքը, բանկի բաժնետերերի կազմում ինստիտուցիոնալ ներդրողների առկայությունը և բազմաթիվ այլ գործոններ:

-Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Վրաստանի` արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը: Հայաստանում շատերի մոտ հարց է ծագում, թե ինչո՞ւ չի բարձրանում Հայաստանի վարկանիշը, որն այս պահին արդեն 2 կետով ցածր է Վրաստանի վարկանիշից:

-Գոյություն ունի վարկանիշը վերանայելու որոշակի ընթացակարգ, որն ունի իր ժամկետները: Գործնականում վարկանշային գործակալության դրական կանխատեսումը (որն առկա է Հայաստանի դեպքում) ուժի մեջ է մնում 18 ամիս, և այն սովորաբար սկսում վերանայվել (բարձրացնել կամ իջեցնել) մոտ մեկ տարի անց: Կարծում եմ, որ մոտակա ամիսների ընթացքում Հայաստանի սուվերեն վարկանիշը կարող է վերանայվել, և իմ կանխատեսումների համաձայն, հաշվի առնելով ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսական կայունության պահպանումն ու տնտեսական ակտիվության աճը, մեծ հավանականություն կա, որ Հայաստանի վարկանիշը կբարձրանա:

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan