Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում

Ոստիկանությունը Նարեկ Մալյանի վրա հարձակման դեպքով նյութեր է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, Times.amՈստիկանությունը հաղորդագրություն է տարածել անցած գիշեր «Ես համալսարանական եմ» նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի վրա կատարված հարձակման վերաբերյալ։

«Մարտի 4-ին, կեսգիշերն անց, Երևան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեի մոտ միջադեպ է տեղի ունեցել:

Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են և բերման են ենթարկել միջադեպի 6 մասնակցի և հրավիրել մեկ քաղաքացու:

Բերման ենթարկված անձիք բաց են թողնվել: Նախապատրաստվում են նյութեր»,-հայտնում են ոստիկանությունից։

Անդրադառնալով միջադեպին ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։

Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում