Հնդկաստանի ու Պակիստանի միջև տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհեր կան

Հնդկաստանի ու Պակիստանի միջև տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհեր կան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: Քաշմիրի վիճահարույց շրջաններում Հնդկաստանի և Պակիստանի զինվորականների միջև կրակոցներ են եղել։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ կրակոցների հետևանքով առնվազն չորս խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ ևս չորս մարդ վիրավորվել է։

Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտարարել էր, որ Հնդկաստանի զորքերը Քաշմիրի սահմանամերձ գյուղերում անկանոն կրակոցներ են սկսել, ինչի հետևանքով երեխա է զոհվել և երեք մարդ վիրավորվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում