Իրանից էժան գազ գնելու հնարավորությունն իրատեսական է դառնում

Իրանից էժան գազ գնելու հնարավորությունն իրատեսական է դառնում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Tert.am: Իրանից հնարավոր է ավելի էժան գազ ձեռքբերել, քան Ռուսաստանից, Սպահանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը:

«Առաջարկներ են եղել, չեմ ուզում գնի մեծություն հայտնել, որովհետև պայմանավորվածությունները վերջնական չեն, բայց մոտ ապագայում գնային առաջարկները կամփոփենք», – փոխնախարարի խոսքերը մեջբերում է Tert.am-ը:

Գ.Բաղրամյանի խոսքով՝ Ռուսաստանի հետ քաղաքական խնդիր չկա, հիմա էլ Հայաստանը գազ է ստանում Իրանից՝ պարզապես ոչ թե կանխիկ գումարով, այլ էլեկտրաէներգիայի դիմաց:

«Եթե լինի փոխշահավետ առաջարկ, կգնենք գումարով: Սա համագործակցություն է», – նշեց փոխնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում