Կիևում պայթեցրել են Տուրչինովի մեքենան
01/03/2019 13:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, Aysor.am: Կիևի արվարձանում անհայտ անձինք նռնակ են նետել Ուկրաինայի նախագահի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի ծառայողական մեքենաներից մեկի վրա, հայտնում է «Московский комсомолец»-ըч հղում անելով «Киев оперативный» պորտալին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 24 տան մոտ, Ստալինգրադի հերոսների փողոցում։ Audi Q8-ի պայթյունի հետևանքով մեքենայի վարորդը հոսպիտալացվել է։
Պարբերականում հիշեցրել են, որ Տուրչինովն ավելի հաճախ օգտագործում է Toyota ամենագնացը, բայց Audi-ով գնացել է «հեռուստաեթերների և գործնական հանդիպումների»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում