Վերամշակողները կարող են պետությունից վերցնել մինչև 1,5 միլիարդ դրամի գումար, աշխատել, հետո վերադարձնել. գյուղնախարար

Վերամշակողները կարող են պետությունից վերցնել մինչև 1,5 միլիարդ դրամի գումար, աշխատել, հետո վերադարձնել. գյուղնախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Գյուղատնտեսական ապրանքներ՝ պտուղ-բանջարեղեն, կաթ վերամշակողները կարող են պետությունից վերցնել մինչև 1,5 միլիարդ դրամի գումար, աշխատել, դրանից հետո վերադարձնել։ Գումարն ուղիղ փոխանցելու ենք ֆերմերներին, կառարությունում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Գեղամ Գևորգյանը։

«Պայմանագիրը կնքվում է վերամշակողի հետ, բայց գումարն անմիջապես ստանում է ֆերմերը։ Վերամշակող կազմակերպություն պետք է լինի՝ կաթի, պահածոյի, հյութի։ Սա վերամշակման համար տրվող սուբսիդիա է, այսինքն՝ անձը ստանում է վերամշակման համար», – պարզաբանեց նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում