ԱԻՆ-ը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

ԱԻՆ-ը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ,  Times.am: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է Ստավրոպոլի երկրամասում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները:

Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փետրվարի 27-ին՝ ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում:

Պատահարի հետևանքով տուժել է ՀՀ 6 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում