Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը փետրվարի 27-ի ցերեկը վթարի է ենթարկվել ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտարյովը:
«Մոսկվայի ժամանակով ժամը 12:10-ին տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Կավկազ» ֆեդերալ ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրի վրա՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը, որը պատկանում էր Հայաստանից մասնավոր անձի, շրջվել է խրամառվի մեջ»,- ասել է Դեկտարյովը:
Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում եղել է վեց մարդ, ներառյալ վարորդը:
«Բոլոր վեցն էլ՝ երեք տղամարդ եւ երեք կին, տուժել են: Նրանց տեղափոխել են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Նա նաեւ ճշտել է, որ «փոխգործակցություն Է կազմակերպված հայկական համայնքի հետ»:
«Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը շրջափակված է ոստիկանության ուժերով, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները»,- հավելել է Դեգտարյովը: Իր հերթին իրազեկ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ բոլոր տուժածները Հայաստանի քաղաքացիներ են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում