Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ով է Հայկ Մարությանը վերջին հաշվով. Սաթիկ Սեյրանյան

Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ով է Հայկ Մարությանը վերջին հաշվով. Սաթիկ Սեյրանյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Սա նույն ձեռագիրն է, ինչ որդեգրել են նոր իշխանությունները քննադատական խոսքի նկատմամբ, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով մի շարք լրատվամիջոցներին Երևանի քաղաքապետարանից ուղարկված ծանուցմանը՝ հինգ օրում ազատել Երևանի քաղաքապետարանին պատկանող տարածքը։

«Սա մամուլի նկատմամբ դիտավորյալ կազմակերպված քայլերից մեկն է կա՛մ բերել իշխանական դաշտ, կա՛մ դուրս եկեք։ Սա Հայկ Մարության անձի որոշումը չէ, ո՞վ է Հայկ Մարությանը վերջին հաշվով», – ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Ժուռնալիստների միության նախագահը տեղեկացրեց նաև, որ երեկ զանգահարել է քաղաքապետի ընդունարան և ակնկալել է հանդիպում-քննարկում խմբագիրների հետ։ Ընդունարանից ասել են, որ քաղաքապետը զբաղված է։

«Վերամբարձ բաներ անելուց առաջ ճիշտ է խնդիրը քննարկել գործընկերների հետ։ Վերջնագրերով խոսելը, չեմ կարծում, թե կարող է ինչ-որ լավ բանի հանգեցնել», – ասաց Ս. Սեյրանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում