Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է. Արարատ Միրզոյան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Մոսկվայի և Երևանի հարաբերություններում սեպ խրելն անհնար է և որոշ քաղաքական ուժերի, երրորդ երկրների փորձերն ապարդյուն են, այսօր Մոսկվայում հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի լիագոումար նիստում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ երկրների միջև ակտիվ երկխոսություն է ընթանում պետությունների ղեկավարների մակարդակով:

«Անկեղծ, բարեկամական երկխոսությունը հատկապես կարևորություն է ստանում այն համատեքստում, որ սեփական լոբբիստական հետաքրքրությունների ու լրատվամիջոցներում կասկածելի մանիպուլյացիաների միջոցով, մեր երկների որոշ շրջանակների ու երրորդ երկրների կողմից փորձ է արվում Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացները ներկայացվել կեղծ լույսի ներքո՝ փորձ անելով ստեղծել չհասկացվածություն կամ անորոշություն՝ այսպիսով թուլացնելով մեր ընդհանուր դիրքերը միջազգային հարթակներում ու մեծացնելով մեր պետությունների խոցելիությունն արտաքին մարտահրավերների դեմ», – ասել է Արարատ Միրզոյանը։

«Ամենայն պատասխանատվությամբ ցանկանում եմ հայտարարել՝ նման փորձերն ապարդյուն են և ի սկզբանե դատապարտված են ձախողման, որովհետև մեր հարաբերություններում սեպ խրելն անհնար է», – ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում