AM | RU
USD
EUR
RUB

Բաքուն ԼՂ խնդրի կարգավորման այլ տարբերակի է պատրաստվում. Տիգրան Աբրահամյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, NEWS.am: Շփման գոտում առկա վիճակի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ NEWS.am-ը զրուցել է Արցախի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:

-Հայաստանի իշխանությունները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը դեռ ամառվանից նշում էին շփման գծում լարվածության նվազման մասին, իսկ երեկ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պետր Սվիտալսկին որպես դրականեր եւույթ նշելէ, որ «մենք ականատես ենք դարձել միջադեպերի աննախադեպ ցածր թվի»: Հավանաբար հակամարտության ողջ պատմության ընթացքում նման բան չի եղել»: Արդոք այդ դիտարկումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե դիտարկենք ապրիլյան պատերազմից հետո իրավիճակը շփման գծում։

-Այս ընթացքում բազմաթիվ առիթներ ունեցել եմ նշելու, որ իրավիճակի մասին գնահատական տալու համար մեծ թվով գործոններ պետք է հաշվարկել, այդ թվում՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Միայն այս գործոնն է, որի մասով բարելավում ունենք, սակայն իրավիճակային գնահատականի մյուս բաղադրիչներով միտումները դրական չեն: Բացի նրանից, որ Ադրբեջանը որոշակի պարբերականությամբ խախտում է պայմանավորվածությունները, նկատելի է նաև, որ հակառակորդը սահմանագծի այնպիսի աշխատանքներ է իրականացնում, ինչը նրան կարող է թույլ տալ, կարճ ժամանակում սահմանագծում կտրուկ անկայունություն մտցնել:

Այլ հարց է, որ հակառակորդի շարժերը, մանյովրները օրվա բոլոր ժամերին մեր դիտարկման տիրույթում են, ինչը ռիսկերի առումով, մեր կողմից մանրամասն վերլուծության է ենթարկվում:

Միաժամանակ հասկանում եմ միջազգային կառույցներից հնչող նմանօրինակ ուղերձների տրամաբանությունը՝ խնդիր կա դաշտը հանդարտեցնել, նպաստել խաղաղ բանակցությունների վերսկսմանը, սակայն, ցավոք, դա միայն Արցախի ու Հայաստանի ցանկությամբ չէ պայմանավորված: Պետք է աշխատանք տանել Ադրբեջանի հետ:

-Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախապատրաստման մասին։ Ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այդ հանդիպումից, հաշվի առնելով, Դուշանբեում, Սանիկտ– Պետերբուրգում, եւ Դավոսում կայացած հանդիպումները։

-Ողջունելի է միջնորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են բանակցությունների վերսկսմանը: Այս փուլում, երբ Ադրբեջանը գործուն ջանքեր չեն ձեռնարկում վստահության մթնոլորտի ձևավորման, բանակցությունների սեղան վերադարձի համար, այդօրինակ հանդիպումները ուղղված են լինում առաջնագծում իրավիճակի կտրուկ փոփոխություններ թույլ չտալուն:

Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից հստակ է դառնում, որ այդ երկրը շարունակում է ինտենսիվ զինվել, արդյոք դա նպաստո՞ւմ է անհրաժեշտ դաշտի ձևավորմանը:

Ոչ միայն սպառազինությունների մեծաքանակ ներկրում, այլ նույնիսկ պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները հակասում են խաղաղ բանակցային գործընթացին:

Մեծ թվով ցուցիչներ կան, որոնք նպաստում կամ ապահովում են խնդրի խաղաղ կարգավորմանը պրոցեսը: Ադրբեջանը մի կողմից փորձում է ցույց տալ, որ ջանքեր է գործադրում առաջնագծում հրադադրի ռեժիմի պահպանման ուղղությամբ, սակայն մյուս կողմից՝ նրա քայլերը առավել հիմնավորում են այն մտահոգությունները, որ պաշտոնական Բաքուն իրականում խնդրի կարգավորման այլ տարբերակի է նախապատրաստվում:

-Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելուէ։ Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանը սկսել է հարձակողական զենքեր գնել։ Արդոք սա հնարավո՞ր է դիտարկել որպես ռազմավարության փոփոխություն։

-Դիրքային առումով, սահմանագծում տեղակայված մեր ենթակառուցվածքներն իսկզբանե կառուցվել-վերակառուցվել են ինչպես խաղաղ ժամանակներում պահպանություն իրականացնելու, այնպես էլ՝ լարված իրավիճակում կամ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պաշտպանության, հակահարձակման կամ հարձակվողական գործողությունների անցման համար:

Ռազմաքաղաքական իրադրությունը ցույց կտա, թե հակառակորդը որ փուլում ինչ սպառնալիք է ստեղծում մեր ժողովրդի անվտանգությանը, ըստ այդմ էլ՝ համապատասխան որոշում կընդունվի, թե այդ իրավիճակում ինչպիսի միջոցներ պետք է ձեռնարկել:

Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն ու պատրաստ են իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին և մեր ջանքերն ու բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն մեր անվտանգության աստիճանի շարունակական բարձրացմանը:

-Այսօր կա՞ հնարավորություն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու։

-Ցավոք, դա միայն մեզանից չէ կախված, սակայն համոզված եմ, որ դրա անհրաժեշտությունը տեսնում են նաև համանախագահ երկրները: Կարծում եմ՝ բոլորի համար էլ պետք է որ պարզ լինի, քանի Արցախը լիարժեքորեն չի մասնակցում գործընթացին, ապա իրավիճակային ոչ մի լուրջ շարժ դժվար է ակնկալել:

Լրահոս
Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և որոշ մարզերում ՊԲ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի Մակրոնը հանդիպել է Թրամփին Գազամատակարարման պլանային ընդհատումների մասին ՀԲՃ-ն՝ Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին Հայաստանը ղեկավարվում է ֆեյսբուքյան տրամադրություններով ու մեկնաբանություններով Բակո Սահակյանը ծանոթացել է ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին այրվում է 17 հա բուսածածկույթ ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan