AM | RU
USD
EUR
RUB

Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացումը գերազանցում է ԻՊ հանցագործությունները

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: «Նորարարական փորձագիտական զեկույցը գնում է Ադրբեջանի կողմից 89 միջնադարյան եկեղեցիների, 5480 նրբազարդ խաչքարերի և 22700 գերեզմանաքարերի ոչնչացման հետքերով». սա Սիմոն Մաղաքյանի և Սառա Փիքմանի աներևակայելի հոդվածի ենթավերնագիրն է, որն անցյալ շաբաթ հրապարակվել է Hyperallergic ամսագրում։ Իսկ հոդվածի վերնագիրն է՝ «Վարչակարգը թաքցնում է բնիկ հայոց մշակույթի ավերումը»։

2011 թ. ապրիլին, երբ Ադրրբեջանում ԱՄՆ դեսպանը ցանկացավ այցելել Նախիջևան՝ հայկական մի տարածք, որը խորհրդային իշխանության կողմից դասակարգվում էր որպես Ադրբեջանի «ինքնավար հանրապետություն»՝ հազարավոր պատմական միջնադարյան հայկական խաչքարերի ոչնչացման փաստը ստուգելու համար, ադրբեջանցի պաշտոնյաները նրան արգելեցին՝ ասելով, որ դրանց ոչնչացման մասին զեկույցները կեղծ լուրեր են։

Ադրբեջանական ճնշումների տակ Նախիջևանի հնագույն հայ համայնքը վերացավ… Չբավարարվելով էթնիկ զտումներով, ադրբեջանցիները ջնջեցին հայկական հուշարձանների բոլոր հետքերը՝ պնդելով, որ ոչ մի հայ երբեք չի ապրել Նախիջևանում։

2005 թ. դեկտեմբերին Իրանի սահմանապահ ծառայությունից Հյուսիսային Իրանի հայկական եկեղեցու առաջնորդին զգուշացրեցին, որ Ադրբեջանում Ջուղայի հսկայական գերեզմանատունը, որը տեսանելի է Ադրբեջանի հետ սահմանից, ռազմական հարձակման տակ է։ Եպիսկոպոս Նշան Թոփուզյանը և նրա վարորդը շտապեցին տեսագրել հարյուրից ավելի ադրբեջանցի զինվորներին, որոնք սպառազինված մեծ մուրճերով, բեռնատարներով և ամբարձիչ կռունկներով, ոչնչացնում էին գերեզմանատան մնացած 2000 խաչքարերը, իսկ հազարից ավելի խաչքարեր արդեն վերացրել էին 1998 և 2002 թվականներին», տեղեկացրել են Մաղաքյանն ու Փիքմանը։

Հարթեցված տարածքը, որտեղ դարեր շարունակ կանգուն էին հայկական խաչքարերը, այժմ վերածվել է ռազմական հրաձգարանի։ «Ավերումը «մեծ ավարտն» էր Նախիջևանի հայկական անցյալի», գրել են երկու հեղինակները։

Մաղաքյանը և Փիքմանը հաղորդել են, որ «Գիտության զարգացման ամերիկյան ընկերությունը» (AAAS) օգտագործել է հեռակա սքանավորման տեխնոլոգիաներ՝ մշակութային ոչնչացման ուսումնասիրության մեջ։ 2010 թ. նրանց աշխարհատարածքի ուսումնասիրությունը եզրակացրել է, որ «արբանյակային տվյալները համապատասխանում են տեղում դիտորդների կողմից ներկայացված զեկույցներին, որոնք հայտնել են Ջուղայի գերեզմանատան արվեստի նմուշների ոչնչացման մասին»։

«Բացարձակ կեղծ և զրպարտող տեղեկություններ... [կեղծված] հայկական լոբբիի կողմից», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը հաճախ սպառնում է Հայաստանին և խեղաթյուրում նրա պատմությունը:

Հեղինակները նաև մեջբերում են Նախիջևանի «տեղական ինքնակալ», նախագահ Ալիևի ազգական Վասիֆ Թալիբովի 2005 թ. դեկտեմբերի 6-ի թիվ 5-03/S հրամանագիրը, որով նա «հրամայել է իրականացնել Նախիջևանի հուշարձանների մանրամասն գույքագրում։ Երեք տարի անց հետազոտությունը Թալիբովի համախմբագրությամբ ամփոփվել է «Նախիջևանի հուշարձանների հանրագիտարանում՝ անգլերեն և ադրբեջաներեն լեզուներով»։ 522-էջանոց «Հանրագիտարանից» բացակայում են 89 միջնադարյան եկեղեցիները, 5440 նրբազարդ խաչքարերը և 22700 գերեզմանաքարերը, որոնք [հետազոտող Արգամ] Այվազյանը մանրակրկիտ փաստագրել էր։ Շատ քիչ ծանոթագրություններ կան ներկայումս այդ շրջանում գոյություն չունեցող հայկական քրիստոնեական համայնքների մասին, ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ։ Այնուամենայնիվ, պաշտոնական ադրբեջանական հրատարակության նախաբանում «հայերը» հստակորեն բացահայտվում են որպես թիվ 5-03/S հրամանագրի պատճառ. «Դրանից հետո 2005 թ. դեկտեմբերի 6-ին որոշում ընդունվեց… յուրաքանչյուր հուշարձանի համար անձնագիր տրվեց… Հայերը մեր հանդեպ թշնամանք են ցուցաբերում, ոչ միայն անարդարացիորեն հողային պահանջներ ունենալով Նախիջևանից, այլ նաև մեր պատմական հուշարձաններից՝ միջազգային հանրությանը տալով կողմնակալ տեղեկատվություն։ Կատարված հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Նախիջևանը պատկանում է Ադրբեջանի թուրքերին…»։

Ցանկացած ադրբեջանցի, որը համարձակվում է հանդես գալ ի պաշտպանություն հայերի, նույնպես ենթարկվում է հարձակման որպես Ադրբեջանի թշնամի: Խիզախ ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին շատ թանկ վճարեց՝ պատմելով ճշմարտությունը հայկական հուշարձանների ոչնչացման մասին իր հայրենի Ագուլիս քաղաքում (այժմ՝ Այլիս)։ Հայտնի վիպասանը զայրացած էր, որ Ադրբեջանի կառավարությունը ոչնչացնում է հայկական եկեղեցիները: Իր «Քարե երազներ» վեպում, գլխավոր հերոսը Ագուլիսի մտավորականն է, որը հիշատակում է մինչև 1990-ականները գոյատևած 12 միջնադարյան եկեղեցիներից ութը և պաշտպանում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում տեղի ունեցած հակահայկական կոտորածների զոհին։ Նախագահ Ալիևը վերացրեց նրա թոշակը և զրկեց «Ժողովրդական գրող» կոչումից։ Նրա գրվածքները հանվեցին դպրոցական ուսումնական ծրագրերից, գրքերը հրապարակավ այրեցին, իսկ նրա ընտանիքի անդամները հեռացվեցին աշխատանքից։ Նա փաստացի տնային կալանքի տակ էր գտնվում իր վեպի հրապարակումից հետո։ Այլիսլին բողոքել է Ագուլիսում հայկական եկեղեցիների ոչնչացման դեմ և հրաժարվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորի մանդատից։ 1997 թ. նա անվախորեն հեռագիր ուղարկեց նախագահ Ալիևին՝ հայկական եկեղեցիների ոչնչացումն անվանելով «վանդալիզմի գործողություն՝ իրականացված զինված ուժերի ներգրավմամբ և հակատանկային արկերի կիրառմամբ»։

Երկու հեղինակները զրուցել են ռուս լրագրող Շուրա Բուրտինի հետ, որը Այլիսլիի հետ հարցազրույց ունենալուց հետո մեկնել էր Նախիջևան և հայտնել, որ չի տեսել «տարածքի փառահեղ անցյալի հետքերը»: Բուրտինը եզրափակել է՝ «Նույնիսկ «Իսլամական պետությունը» չէր կարող նման ծանր հանցագործություն կատարել մարդկության դեմ»։

Հեղինակները հայտնում են, որ Այլիսլին 2018 թ. իր վավերագրական «Հրաժեշտ» գրության մեջ պնդել է, որ «քանդված եկեղեցիներից մեկի տեղում հինգ տարի առաջ կառուցված մզկիթը տեղացիների կողմից բոյկոտի է ենթարկվել, քանի որ «Այլիսում բոլորը գիտեն, որ եկեղեցու տեղում կառուցված մզկիթում հնչած աղոթքները չեն հասնում Ալլահի ականջին»։

Նախիջևանի բնակիչ Արգամ Այվազյանին, որը տասնամյակներ շարունակ լուսանկարել է տեղի հայկական հուշարձանները մինչև դրանց ոչնչացումը, Մաղաքյանն ու Փիքմանը մեջբերում են որպես աշխարհի լռությունը դատապարտողի. «Նախիջևանի հայկական անցյալի ոչնչացումը նավթով հարուստ Ադրբեջանի կողմից նրան ավելի վատն է դարձնում, քան «Իսլամական պետությանը», սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Արևմտյան երկրների մեծ մասը չտեսնելու են տալիս»։ «Իսլամական պետության» կողմից քանդված կառույցները, ինչպես Պալմիրան, կարող են վերականգնել, պնդում է Այվազյանը, սակայն «այն ամենը, ինչ մնացել է Նախիջևանի հայկական եկեղեցիներից և խաչքարերից, որոնք գոյատևել էին երկրաշարժերից, խալիֆներից, Թամեռլանից և Ստալինից հետո՝ իմ լուսանկարներն են»։

Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Լրահոս
Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Թրամփի նամակն Էրդողանին Կրեմլում «արտասովոր» են որակել Բաբաջանյանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրգործը Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. փաստաբան ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի վերաբերյալ իր աշխատանքային որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan