Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ. պաշտոնական

Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ. պաշտոնական

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Ձերբակալվել են Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ:

Այս մասին տեղեկանում ենք ՊՎԾ ֆեյսբուքյան էջից:

Մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։

Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին տարածվել, որ ՊՎԾ չորս պաշտոնյա ձերբակալվել է:

ԱԱԾ-ն ու Պետական վերահսկողական ծառայությունը չէին պարզաբանում ՊՎԾ-ի չորս աշխատակցի ձերբակալության մասին լուրը:

ԱԱԾ-ից Tert.am-ին հայտնել են, որ այս պահին չեն պարզաբանում, սակայն ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտը առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում