Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպման համար Վիետնամ է ժամանել զրահապատ գնացքով
26/02/2019 17:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Հյուսիսային Կորեայի առաջանորդ Կիմ Չեն Ընը ժամանել է Վիետնամ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երկրորդ հանդիպմանը։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta-ից։
Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը ժամանել է Վիետնամի Լոնգ-Սոն նահանգի Դոնգդանգ կայարան մասնավոր զրահապատ գնացքով, որից հետո Կիմ Չեն Ընը ավտոմեքենայով է շարունակել ճանապարհը դեպի Հանոյ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկնել է Հանոյ, որտեղ փետրվարի 27-28-ին նախատեսված է ԱՄՆ-Հս.Կորեայի առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում