Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այդ մասին գրառում է կատարել «Instagram»-ում:

«Շնորհակալություն եմ հայտնում Իրանի մեծահոգի և համարձակ ժողովրդին ու իշխանություններին վերջին 67 ամսվա համար: Ես անկեղծ ներողությունում եմ խնդրում ծառայությունը շարունակել չկարողանալու և աշխատանքի ընթացքում եղած բոլոր թերությունների համար: Եղեք երջանիկ»,- գրել է Մուհամմեդ Ջավադ Զարիֆը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում