Գերմանիան 50մլն եվրոյի բռնագանձում է կատարել՝ «Ռուսական լվացքատան» գործերով

Գերմանիան 50մլն եվրոյի բռնագանձում է կատարել՝ «Ռուսական լվացքատան» գործերով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Գերմանիայի կառավարությունը փետրվարի 20-ին հայտարարել է, որ 50մլն եվրոյի բռնագանձում է կատարել, որը, ենթադրվում է, որ առաջացել է փողերի լվացման սխեմայով՝ «Ռուսական լվացքատուն», որը բացահայտել էին 2014թ.-ին։ Այս մասին տեղեկանում ենք OCCRP-ի կայքից։

Նշվում է, որ 3 տարվա հետաքննությունից հետո Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանությունն ու Մյունխենի դատախազությունը փետրվարի 18-ին բռնագանձել են 4 սեփականություն Նյուրեմբերգում, Ռեգենսբուրգում, Մյուլդորֆում, Շվալբախում, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 45.39մլն դոլար։

Գերմանիայի Խեմնից քաղաքում գտնվող սեփականության վաճառքից ստացած 1.3մլն դոլարը, որը գտնվել է Լատվիայի բանկում, ևս բռնագանձվել է։ Իշխանությունները նաև ապահովել են տարբեր բանկերում գտնվող մոտ 7.59մլն դոլարի հաշիվների նախնական կանգը։

Հետաքննության նախնական արդյունքները ենթադրում են, որ բանկային հաշիվները, որոնք ներդրվել են անշարժ գույքի շքեղ շուկայում, հնարավոր է «Ռուսական լվացքատան» միջոցով են ձեռք բերվել, որի միջոցով 2010-ից 2014թթ.-ներին մոտ 22մլրդ դոլարի կեղտոտ փողերը դուրս են բերվել Ռուսաստանից՝ ներառելով օֆշորային ընկերությունների, բանկերի, կեղծ վարկերային ծրագրերի ու գործակալների։

Փողերի մեծ մասն ուղարկվել է Մոլդովա, որտեղ կոռումպացված դատավորները ստորագրել են կեղծ գործարքները՝ դրանք օրինականացնելու համար։ Մոլդովայի գլխավոր դատախազը քննություն է սկսել 16 դատավորների նկատմամբ, որոնց մեծամասնությունն ուղարկվել է դատարան։

2018թ.-ին Բրիտանիայի կառավարությունը քննադատում էր իշխանություններին՝ Լոնդոնը Կրեմլի հետ կապված կոռուպցիոն միջոցների թաքցնելու գործում «աչք փակելու» մեջ։ Նշվում է, որ Լոնդոնի գրեթե բոլոր առաջնային բանկերը, այդ թվում նաև HSBC-ն, դերակատարություն են ունեցել այս սխեմայում։ Գերմանիայի Deutsche Bank-ը ներկայումս ևս հետաքննության տակ է՝ դանիական Danske բանկի էստոնական մասնաճյուղում փողերի լվացման հետ կապված։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում