Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ 300 տրանսպորտային միջոց է այրվել
23/02/2019 16:12
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Շուրջ 300 տրանսպորտային միջոց է ոչնչացվել Բանգալորի օդանավակայանի կայանատեղիում՝ Aero India-2019 օդային շոուի ժամանակ: NDTV հեռուստաալիքին հղում անելով՝ «ՏԱՍՍ»-ը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր։
Հեռուստաալիքի տեղեկություներով՝ հրդեհի բռնկման հավանական պատճառ կարող է լինել չհանգցրած ծխախոտը, որը գցել են չոր խոտի վրա:
Ավիաշոուի աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են: Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում