Հայ փորձագետների ներկայությունը Սիրիայում ևս մեկ անգամ հաստատում է մեր դաշնակցային հատուկ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայ փորձագետների ներկայությունը Սիրիայում ևս մեկ անգամ հաստատում է մեր դաշնակցային հատուկ հարաբերությունները. ՀՀ-ում ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Այս օրը ոչ միայն ՌԴ-ինն է, այլ մեր ընդհանուր պատմության մասը ու մեր երկուսի տոնը, ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանն ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին:

«Պետությունները հիմնվում են իրենց ամուր զինված ուժերի վրա, որով համարվում են նրա ազատության և անկախության երաշխավորները, բայց ժամանակակից աշխարհում կարևոր է մշտապես ունենալ դաշնակից պետությունների օժանդակությունը: Միայն դաշնակիցների միջև ուժեղ և տևական կապերի շնորհիվ է հնարավոր լինում միասնական լուծել միջազգային հանրության առջև ծառացած կարևորագույն խնդիները՝ ապահովելով խաղաղություն և անվտանգություն ինչպես աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում», – նշեց նա:

Դեսպանն ընդգծեց, որ այսօր ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը ավելի է զարգանում:

«Ռուսական բանակը, որն արդարացիորեն համարվում է աշխարհում ուժեղագույններից մեկը, Հայաստանի հետ կիսվում է տարիների ընթացքում հավաքած փորձով, համագորածկցում է երկկողմանի պրոկետներում: Մենք բարձր ենք գնահատում ՀՀ մասնակցությունը Սիրիայի հումանտիար օգնությանը: Հայ փորձագետների ներկայությունը Սիրիայում ևս մեկ անգամ հաստատում է մեր դաշնակցային հատուկ հարաբերությունները», – նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում