Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը

Նաթանյահուն չեղյալ է հայտարարել Մոսկվա նախատեսված այցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել հինգշաբթի նախատեսված այցը Մոսկվա, որի շրջանակներում նա պետք է բանակցություններ վարեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Jerusalem Post թերթը:

Հրատարակության տեղեկությունով՝ կառավարության ղեկավարն այդ որոշումն ընդունել է երկրի ներքաղաքական իրադրության պատճառով:

Նախօրեին Կրեմլում հայտարարել էին, որ Պուտինի և Նաթանյահուի բանակցությունները տեղի կունենան այս հինգշաբթի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում