AM | RU
USD
EUR
RUB

Կիսանախագահական համակարգի անցնելու առաջարկությունը նման է կրկեսի. Սահմանադրագետ

 

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ մեկ տարվա ընթացքում իրականացնել Սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին:

Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն հարցի շուրջ Aysor.am-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

- Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը ցույց տվեց իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի ազատ արձակման խնդրի հետ կապված ճգնաժամը։ Սահմանադրական կարգավորումների հարցը փակուղի էին տանում և արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք հասանք, մեղմ ասած, կրկեսի միջոցով. վարչապետի արհեստական հրաժարական, դրանից հետո երկու անգամ առաջադրում։

- ՀԱԿ-ն առաջարակում է նաև անցում կիսանախագահական համակարգին։

- Այս առաջարկությունն արդեն լրիվ կրկեսի է նման։ Սահմանադրությունը երբ փոփոխությունների էր ենթարկվում, գոյություն ունի փոփոխությունների կատարման երկու տրամաբանություն՝ ուղղումներ և լրացումներ։ Հիմա ստացվում է, որ այս պետության կառավարման մոդելը ճիշտ չի եղել, անցում է կատարվել խորհրդարանական կառավարման մոդելի, հիմա համարում ենք, որ սա էլ ճիշտ չի, եկեք հետ վերադառնանք նախկին մոդելին։ Սա և՛ մեր պետականությունը, և՛ Սահմանադրությունը՝ որպես պետության հիմնական օրենք, դարձնում է անլուրջ, ծիծաղելի երևույթ, որն, ըստ իս, խիստ անթույլատրելի է։ Եթե ՀԱԿ-ը նման առաջարկ ունի, ուրեմն առնվազն պետք է հիմնարար մակարդակով և խորը հայեցակարգային հիմքով վերլուծություն ներկայացնի հանրությանը և հիմնավորի, թե ինչու պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգին։ Բնականաբար, այդ հիմնավորումը չկա և չի էլ կարող լինել, իսկ առանց դրա ցանկացած նախաձեռնություն չի կարելի լուրջ դիտարկել։

- Դուք նշեցիք ուղղումների և լրացումների մասին։ Կա՞ դրանց անհրաժեշտությունը։

- Իհարկե կա։ Խոսքը վերաբերում է նախագահի ինստիտուտին, որպես պետականության ամբողջության ապահովողի գործառույթներին, որն, ըստ էության, չկա։ Նույն Ազգային ժողովի ազատ արձակման հստակ հիմքեր պետք է ամրագրվեին և այդ ազատ արձակման լիազորությունները չպետք է վերապահվի հանրապետության նախագահին։ Եթե կառավարության անվստահության, հրաժարականի և այլնի հիմքերի մասին սպառիչ ամրագրված է, Ազգային ժողովի ազատ արձակման հիմքերը չկան և սա է բերում փակուղային իրավիճակի։ Նմանատիպ խնդիրները պետք է կարգավորել, ինչ վերաբերում է հետ վերադառնալ կիսանախագահական համակարգին, դա կարելի է ասել՝ նպատակ չի հետապնդում պետության որակականությունը բարձրացնելու, այլ սեփական նեղ շահերը սպասարկելու նպատակ կարելի է համարել։

- Նախկինում էլ ասվում էր, թե այս սահմանադրությունն է կարվել իշխանությունների շահերը սպասարկելու համար, այն ենթակա է փոփոխության, սակայն իշխանություններն այդ ուղղությամբ այս պահին որևէ հայտարարություն, համենայն դեպս, չեն անում։

- Եթե իշխանությունները ցանկություն չեն հայտնում Սահմանադրություն մեջ փոփոխություններ կատարելու և այդ գործող Սահամանադրությունը կարված է եղել նախկին իշխանությունների համար, իսկ նախկին իշխանությունները դա արել են սեփական հարմարավերությունն ապահովելու համար, ուրեմն այս իշխանությունն էլ, ենթադրվում է, որ եկել է իշխանության ոչ թե հանուն պետության որակականության բարձրացման, այլ իշխանություն՝ հանուն իշխանության, և այս վիճակը լիովին նրանց բավարարում է։

- Կառավարության կառուցվածքի փոփոխություններով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը, ինչը շատերի քննադատությանն է արժանացել։ Մասնավորապես, նշվում է, թե կրճատելով մի քանի նախարարություն, որոշներին տրվում է սուպերնախարարության կարգավիճակ։

- Նախարարությունը կլինի սուպեր, հիպեր, թե չգիտեմ ոնց, դրա աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է նախարարի գիտելիքներով, արժեհամակարգով և փաստացի ունակություններով։ Եթե այս երեք հատկությունը չունի նախարարը, նախարարության փոփոխությունը ոչ մի արդյունք ունենալ չի կարող։ Խնդիրը ղեկավարների մեջ կարող է լինել, ոչ թե նախարարության անվանման։

Լրահոս
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ Մեդվեդևն ու Միշուստինը հանդիպել են ՌԴ կառավարության անդամների հետ Սերժ Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ ՔԿ պաշտոնյան մանրամասներ է հայտնել Գեորգի Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր Հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են.Ուղիղ Հրազենային վիրավորումով հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. Նաիրա Հարությունյան Միացյալ Թագավարությունում Արմեն Սարգսյանի դեմ քրեական գործ կարող է հարուցվել Քադիրովին բարձր պաշտոն են առաջարկել. լրատվամիջոցներ Ասուլիս՝ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԸ–երի մասին հայտարարության, դրանց լիցենզավորման նոր մրցույթ անցկացնելու մասին․ ուղիղ Փոխանակ պարարտանյութ տան, օգնեն գյուղացուն՝ ուզում են մեր ունեցածը մեր ձեռքից տանեն. ՈՒՂԻՂ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ կունենա ՏՏ ոլորտի ապագայի համար․ Արթուր Վանեցյան Վիկիլիքսի հիշատակումները մարտի 1-ին նախորդող իրադարձությունների մասին Ուկրաինայի վարչապետը հրաժարական է տվել ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ կառավարության փոփոխությունից հետո Քննարկվում է գազի սակագնի վերանայման հարցը. «Գազպրոմ Արմենիա» Գյուղատնտես. Ձյունը լավ էր, բայց քիչ էր Հրազդանում 19-ամյա զինծառայողը Mitsubishi-ով դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել. կան տուժածներ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Միշուստինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամ է դարձել Հերթական անգամ ՀՀ գործող քարոզչությունը պատրաստ չէ ադրբեջանական սադրանքներին լիարժեք պատասխան տալ «Իրատես». Բանավոր հայտնած մոտավոր թվերը վարչապետը վերցնում ու տարածում է սոցցանցում «Ժողովուրդ»․ Մանրամասներ Զոհրաբ Մնացականյան-«Իմ քայլը» փակ հանդիպումից «Հրապարակ». Բոլորս «տի» խելքի գանք, այդ թվում՝ Դուք, պարո´ն վարչապետ. ՔՊ խնջույքին Սասուն Միքայելյանը ելույթ է ունեցել «Իրատես». ՔՊ-ի խնջույքին արգելված է եղել նկարահանումն ու «լայվ» մտնելը «Իրատես». Փողը՝ իրենց, հոգսը՝ բնակչին «Փաստ». Եկամտահարկի նվազեցման թաքնված կողմը. ովքե՞ր են շահում դրանից «Հրապարակ». Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին, նա ասելիք ունի «Իրատես». Պատգամավորները դեռ հանգստանում են «Փաստ». Ճնշումներ են գործադրվում Մանվել Գրիգորյանի զինվոր թոռան նկատմամբ «Հրապարակ». Մարությանը նոր կադրեր՝ «ուդառներին» պատասխանողներ է փնտրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 17 Հորդորում ենք Արսեն Թորոսյանին՝ զերծ մնալ լրագրողների նկատմամբ ճնշումներից. «Մեդիա պաշտպան» Ինչ-որ մեկի մոտ միշտ առաջանում է Ռուսաստանը կողքից ղեկավարելու գայթակղություն. Պուտին Հայկ Մարությանը՝ Երևանի տրանսպորտի մասին Վարչապետի իրարամերժ հայտարարությունները թուլացնում են ՀՀ դիրքերը միջազգային ասպարեզում․ Կիրո Մանոյան (տեսանյութ) Մեդվեդևն ու Միշուստինը կհանդիպեն հունվարի 17-ին Գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները. Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ նորանշանակ վարչապետին ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքն ընդունվել է խախտումներով. Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan