«Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան

«Հրապարակ». Վաղեմության ժամկետը լրացել է և Վանոն կվերադառնա Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է. ««Լուրջ աշխատանքներ են տարվում, և ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։ «Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, և հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչև ապրիլ, գուցեև մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»: Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր և նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։ «Վաղեմության ժամկետը լրացել է»: Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաև այդ հիմնավորումների վրա են աշխատում»:

Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում. Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, և իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում: Ըստ որոշ աղբյուրների` բազում բացահայտումներ անող այդ հոդվածների մասով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զգուշացրել էր ՀՀՇ-ին ու նրա լիդերին, որ պետք է դրանք դադարեցնել, այլապես «հակաքայլեր կձեռնարկվեն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում