Իրանում ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է 20 զինվորական
13/02/2019 20:46
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտոբուսի պայթյունի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առնվազն քսան զինվորական, ևս քսանը վիրավորվել են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն, այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կորպուսի ավտոբուսը հարձակման է ենթարկվել ահաբեկիչների կողմից։
Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում