Մակրոնը կառավարության «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում

Մակրոնը կառավարության «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում իր կաբինետի «ընդգրկուն վերակազմում» է նախապատրաստում, որը տեղի կունենա առաջիկա ամիսներին: Այդ մասին հայտնել է Figaro թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Անցյալ տարվա հոկտեմբերին Մակրոնը վերադասավորումներ էր կատարել կառավարությունում՝ փոխարինելով ՆԳ նախարարին, մշակույթի, գյուղատնտեսության նախարարներին և տարածքային ամբողջականության ու վարչատարածքային միավորների հետ կապերի նախարարության ղեկավարին: Այն ժամանակ երկրի քաղաքացիների 60 տոկոսը դժգոհ էր մնացել կատարված վերադասավորումներից:

Ինչպես գրում է հրատարակությունը, Մակրոնն «աշխատում է իր թիմի ընդգրկուն նորացման վրա»: Սպասվում է, որ այն տեղի կունենա առաջիկա երեքից-վեց ամիսներին: Փետրվարի 11-ին Point հրատարակությունը հայտնել էր, որ Մակրոնի հատուկ խորհրդական Իսմայել Էմիլիենը հրաժարական է տվել: Մակրոնը պաշտոնաթող լինելու Էմիլիենի մտադրության մասին ծանուցված է եղել անցյալ տարվա նոյեմբերի կեսերին, այն ուժի մեջ կմտնի մարտի վերջին-ապրիլի սկզբին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում