AM | RU
USD
EUR
RUB

Խնդիր ենք դրել հաջորդ ընտրություններին իշխանության գալու

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Arfd.am: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

-Պարո՛ն Սաղաթելյան, Դաշնակցությունում սերնդափոխության հարցը իսկապես լրջորեն ծառացե՞լ էր։

-Ծառանալու խնդիր չկա։ Դաշնակցության մեջ մշտապես եղել է սերնդափոխություն եւ շարունակվում է։ Սերնդափոխության հատուկ օրակարգ չի եղել, որովհետեւ դա մեզ մոտ բնական պրոցես է, ոչ թե արհեստական։ Բացի այդ, օրինակ. նախկին ներկայացուցիչը` Արսեն Համբարձումյանն էլ էր երիտասարդ։

-Դաշնակցությունը չանցավ խորհրդարան։ Եվ շատ է խոսվում այն մասին, որ սա էր գլխավոր շարժառիթը, որ փոխվեց կազմը։ Այդպես է՞։

-Եթե սերնդափոխության մասին է խոսքը, կարող եմ ասել, որ դա մեզ մոտ սկսել է շատ ավելի շուտ` դեռեւս 2016 թվականին, երբ մեր պաշտոնյաները նշանակվեցին մեր երիտասարդ ընկերները։ Արդեն 2 տարի է` մենք այս ընթացքի մեջ էինք, եւ քայլերով գնում ենք առաջ։

-Ի՞նչ փոփոխություններ են լինելու ձեզ մոտ, թե՞ շարունակվելու է Դաշնակցության նախկին գործելաոճը։

-Դաշնակցությունը շարունակելու է իր քաղաքականությունը։ Ընդամենը մի քանի օր առաջ Ընդհանուր ժողովի հայտարարությունը եղել է։ Մենք մեր գծի մեջ ենք լինելու, իսկ որոշ մարտավարական քայլեր նոր իրավիճակում` հիմա իբրեւ արտախորհրդարանական ընդդիմություն, բնականաբար, մեր գործողություններում նոր թարմություն եւ փոփոխություններ կլինեն, բայց գիծը մեր նույնն է։ Առաջիկայում ավելի պարզ կդառնա դա։

-Դուք` որպես արտախորհրդարանական ընդդիմություն, կարո՞ղ եք հակակշռել իշխանություններին։

-Իհարկե կարող ենք։ Մենք կառավարության ողջ գործունեությունը պահելու ենք մեր խիստ հսկողության ներքո։ Անխնա քննադատելու ենք կառավարությանը իր սխալների համար։ Այդ քննադատությունները լինելու են հիմնավորված, փաստարկված եւ նույնիսկ փաստաթղթավորված։ Այն ոլորտներում, որտեղ կանենք քննադատություններ, կներկայացնենք նաեւ այլընտրանքային առաջատարներ։ Այսինքն` ցույց կտանք, թե ինչպես ենք մենք պատկերացնում այդ խնդիրների լուծումները։ Մենք կառավարության ողջ աշխատանքը պահելու ենք մեր հսկողության տակ, հանդես ենք գալու համապատասխան քննդատությունեերով, ինչը պետք է անի յուրաքանչյուր նորմալ, սկզբունքային ընդդիմադիր ուժ։

-Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պատրաստ է համագործակցել ՀՅԴ-ի հետ։ Հիմա համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք։

-Երկրի արտաքին քաղաքական հարցերում, այն տեղերում, որտեղ պահանջում է մեր երկրի, պետության շահը, մենք համագործակցության խնդիր չունենք։

-Իսկ այն, որ պետք է 5 տարի հետո տուն ուղարկել այս իշխանությանը եւ գալ իշխանության, մնո՞ւմ է հաստատուն։

-Իհարկե այդպես է։ Մենք մեր առաջ խնդիր ենք դրել հաջորդ ընտրություններին իշխանության գալու։

-Պարոն Հրանտ Մարգարյանը հիմա խառնվո՞ւմ է Դաշնակցության գործերին։ Ի՞նչ դեր ունի։

-Հրանտ Մարգարյանը մեծ ավանդ ունի Դաշնակցության մեջ։ Վերջին 20 տարվա մեջ կուսակցությունում լուրջ դերակատարություն է ունեցել, եւ իր փորձառությունն ու գիտելիքները մեզ մշտապես օգտակար են լինելու։ Ինքը իր կամքով ընդգրկված չէ որեւէ ղեկավար մարմնում, շարունակում է իր բնականոն առօրյա աշխատանքը։

 

Լրահոս
2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan