Թրամփն անհամբերությամբ սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպմանը

Թրամփն անհամբերությամբ սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպմանը

 

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեա-ԱՄՆ երկրորդ գագաթնաժողովը կկայանա Հանոյ քաղաքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ինտերֆաքս»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Գագաթնաժողովը կկայանա Վիետնամում՝ Հանոյում, փետրվարի 27-28-ն ընկած ժամանակահատվածում»,– «Թվիթեր»ի իր միկրոբլոգում գրել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահն ավելացրել է, որ անհամբեր սպասում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը, որպեսզի խաղաղության գործում հասնեն առաջընթացի: Թրամփը նշել է, որ Փհենյանում կայացած ԱՄՆ-ի և Հյուսիասային Կորեայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը անցել է բավական հաջող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում