AM | RU
USD
EUR
RUB

Այո, կառավարության ծրագիրը դատարկություն է, բայց ես այն դրական եմ համարում. Միհրան Հակոբյան

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, News.am: Հարցազրույց նախկին պատգամավոր, հասարակական–քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի հետ։

-Պարոն Հակոբյան, կառավարության ծրագրի վերաբերյալ Ձեր գնահատականը երեկ միանշանակ չընդունվեց: Նախ դիտարկում կար, որ Դուք կարծես միակն էիք հրապարակային դաշտում, ով այն դրական գնահատեց, հետո շատերը Ձեր գնահատականի տակ թաքնված սարկազմ տեսան: Դուք շարունակու՞մ եք պնդել, որ կառավարության ներկայացրած ծրագիրը դրական եք համարում:


-Այո, իհարկե: Ես կառավարության ծրագրի մասին դրական կարծիք ունեմ: Ավելի կոնկրետ, ես այն դրական եմ գնահատում՝ ոչ թե որպես կառավարության ծրագիր դիտարկելով, որովհետև դժվար է այդ միջակ շարադրությունը ծրագիր անվանել, այլ այն համեմատում եմ գործող իշխանության նախկին հայտարարությունների, մոտեցումների և հնչեցված թեզերի հետ: Եվ հենց այս համատեքստում է, որ ցանկանում եմ շեշտել՝ այո, կառավարության ծրագիրը դատարկություն է, բայց ես այն դրական եմ համարում:

-Այդ դեպքում ի՞նչն եք դիտարկում դրական:

-Այն, որ ծրագրում չկան գործող իշխանության նախորդ անիրատեսական, երբեմն նույնիսկ աբսուրդային թեզերն ու խոստումները՝ սկսած աշխատավարձերի ու կենսաթոշակի շեշտակի բարձրացումից, արագաչափերի և «կարմիր գծերի» վերացումից, համատարած բոլորին անհապաղ երջանկացնելուց, վերջացրած մեկ տարում պետական բյուջեն 1/3-ով ավելացնելու հայտարարություններով: Հավատացեք, որ անիրականանալի խոստումները հանգեցնելու են հիասթափության ու հանրային տրամադրությունները նետվելու են ծայրահեղությունների գիրկը: Մարդիկ իրենց վերջնականապես խաբված են զգալու՝ այստեղից բխող պետականության համար խիստ անցանկալի հետևանքներով: Հետո տարիներ են պահանջվելու հիասթափված ու բորբոքված հանրության` քաղաքական արժեհամակարգի և պետական ինստիտուտների նկատմամաբ հավատը վերականգնելու համար: Խաբկանքների ստեղծումը, անիրականանալի միֆերի մասին անընդհատ բարձրաձայնելը կործանարար է ոչ միայն այն հնչեցնողի, այլև հանրային հարաբերությունների հետագա զարգացման համար: Հենց այս համատեքստում եմ նշում, որ ծրագիրը դրական է: Դրանում ոսկե սարերի մասին խոստումներ քիչ կան:

Լրահոս
Նիկոլը հետ է կանգնելու հանքի շահագործման ծրագրից՝ մեղքը բարդելով Քննչականի վրա Մոսկվայի օդանավակայաններում 40-ից ավելի չվերթ է հետաձգվել ու չեղարկվել 2019 թվականի ԱՄՆ արտաքին օգնությունն այլեւս սառեցված չէ Հրդեհների հետ կապված հետաքննություն պետք է սկսվի Ռուս զբոսաշրջիկները տարեկան մի քանի անգամ վերադառնում են Երևան «Հրապարակ». Վովային այցելելը աշխատանքից ազատվել է արժեցել «Ժամանակ». Մինչ Հայաստանը բանակցում է, Թբիլիսին իրականացնում է «Հրապարակ». Դիմումի համաձայն ազատվեց, կարճ ժամանակ անց վերադարձավ քաղաքապետարան «Հրապարակ». Աշոտ Ղուլյանը ինչ ազդակներ է ստացել Հայաստանից «Ժամանակ». Իշխանությունները մտադիր են ընդհանրապես հրաժարվե՞լ մարզպետարաններից «Հրապարակ». Ինչու է դպրոցների տնօրենների հավաստագրման քննություններին մասնակցել փոխնախարարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 24 Իտալական կուսակցություններին 5 օր է տրվել կառավարություն կազմելու համար Իշխանությունները հիմա լռում են մի հարցի շուրջ, որը ժամանակին դրոշակ էին դարձրել. փորձագետ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հովվապետը նորաօծ քահանաներին հորդորել է չընկճվել Զելենսկի. Կիևը կոշտ դիրքորոշում ունի Ղրիմի հարցում, այդ տարածքը պետք է վերադարձվի Ուկրաինային Հուսով եմ, Փաշինյանն ու իր թիմը սկսում են հասկանալ, թե ինչ է նշանակում տուրք տալ ամբոխի ամենաստորին բնազդներին Հացավան-Գառնի ավտոճանապարհին վթարի հետևանքով «Mercedes»-ը գլորվել է ձորը Դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է աշխատանքից չազատել Վահագն Վարագյանին Օդի ջերմաստիճանը կնվազի Դուք եկել եք ջերմուկցիների կարծիքը լսելու, բայց տպավորություն ա, որ եկել եք համոզեք ջերմուկցիներին. բնակիչը՝ Փաշինյանին Ասադի ուժերը հրթիռակոծել են թուրքական դիտակետի հարակից տարածքը Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-25 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի. Վայոց ձորի նախկին մարզպետ Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Հովսեփ Կիրակոսյանի ծննդյան օրն է Սպիտակ տունը խստացնում է ապօրինի ներգաղթյալների վիճակը ԱՄՆ-ն ետ է կանչել Patriot համակարգերը Թուրքիային վաճառելու որոշումը Times․ Թուրքիայից Հունասատան փախստականների հոսքը եռապատկվել է Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան «Հրապարակ». Հրդեհներն ու ԱԻՆ հաղորդագրությունները «Ժամանակ». Ո՞վ է լինելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխանության թեկնածուն «Ժամանակ». Կշարունակեն թանկանալ ծխախոտը, սպիրտային խմիչքները, սեղմված գազը «Հրապարակ». Սեյրան Սարոյանին օդանավակայանում դիմավորելու են գնացել իրավապահները «Հրապարակ». Ո՞վ է լինելու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նոր ղեկավարը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 23 Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan