Դոնալդ Տուսկ․ Դժոխքում հատուկ տեղ նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեքսիթին

Դոնալդ Տուսկ․ Դժոխքում հատուկ տեղ նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեքսիթին

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարակարծությունների տեղիք է տվել, ասելով, որ «դժոխքում հատուկ տեղ է պետք նրանց համար, ովքեր նպաստեցին Բրեթսիթին՝ առանց պլանի»։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։

Այս խոսքերը Տուսկն ասել է Բրյուսելում Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

Տուսկն այս հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պայքարում է պառլամենտում Բրեքսիթի գործարքը հավանության արժանացնելու համար։

Դոունինգ Սթրիթի մամուլի քարտուղարն արձագանքել է Տուսկի խոսքերին, ասելով, թե արդյոք նա կարծում է, որ նման բառապաշարն օգտակար կարող է լինել։ Տուսկն իր այս խոսքերը վերահաստատել է թվիթերում՝ առաջացնելով հազարավոր ռեակցիաներ՝ և քննադատություններ ու աջակցություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում