Ստամբուլում փուզվել է ութհարկանի շենք
06/02/2019 19:25
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Ստամբուլում փլուզվել է ութհարկանի շենքը։ Առնվազն մեկ մարդ զոհվել է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Տեղի իշխանություններն ասել են, որ ավելի քան 20 մարդ գտնվում են փլատակների տակ։
«Նկուղային հարկում ատելյե էր, որտեղ աշխատում էին 20-25 հոգի։ Պայթյուն չի եղել, շենքը սկսել է փլվել ինքն իրենով»,- ասել է շրջանի ղեկավար։
Շենքն ուներ 24 բնակարան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում