Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան

Կալուգայում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում հայեր կան

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Կալուգայի մարզում ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժածների թվում նաև ազգությամբ հայ Ռուսաստանի քաղաքացիներ կան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը:

Ավտոբուսի շրջվելու հետևանքով տուժել են 2008թ. ծնված Մարիա Առաքելյանը և 1988թ. ծնված Սոնա Ադամյանը: Նրանք գտնվում են Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:

Այլ տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ:

Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: Ավտոբուսը, որում 48 մարդ է եղել, որից 33-ը երեխա, դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում