Սիրիայում ավտոբուսը պայթել է ականի վրա
02/02/2019 14:53
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Սիրիայի հյուսիսում՝ Մանբիջ քաղաքի մոտ, ուղևորներով ավտոբուսը պայթել է ահաբեկիչների կողմից տեղադրված ականի վրա։ Գազետա.ռու կայքը, հղում անելով Rudaw-ին, գրում է, որ պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ներկա պահին տեղի ոստիկանությունը պարզում է տուժածների թիվն ու տեղի ունեցածի մանրամասները։
Ռիա նովոստին, հղում անելով քրդդական ANHA գործակալությանը, գրում է, որ ավտոբուսում եղել են ուսուցիչներ։ Ավտոբուսի վարորդը զոհվել է։ Հինգ հոգի վիրավորվել է, նրանք հոսպիտալացվել են, վիճակները կայուն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում