Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի

Վենեսուելայում ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Վենեսուելայում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 35-ի։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Վենեսուելայի սոցիալական կոնֆլիկտի դիտորդական խումբի Թվիթերում։ 35 զոհը «հաստատված է»։ Նշվում է, որ նրանք զոհվել են Վենեսուելայի տաս նահանգում։ Առավել շատ՝ տաս մարդ, զոհվել է երկրի կենտրոնական շրջանում, ութ մարդ զոհվել է Բոլիվար նահանգում։

Վենեսուելայի իշխանությունները չեն հաստատում ակցիաների ժամանակ զոհերի մասին տեղեկատվությունը։

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է իրեն երկրի ժամանակավոր նախագահ։ Դա տեղի է ունեցել հունվարի 23-ին Կարակոսում նախագահ Մադուրոյի դեմ ցույցի ժամանակ։ Ավելի ցաղ Գուայդոն աբողջ աշխարհով նոր ցույցերի կոչ էր արել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում