Արևելյան Սիրիայի ցեղերի առաջնորդները կողմ են երկրի տարածքային ամբողջականությանը

Արևելյան Սիրիայի ցեղերի առաջնորդները կողմ են երկրի տարածքային ամբողջականությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Նորագույն պատմության մեջ Արևելյան Սիրիայի ցեղերի առաջին կոնգրեսի մասնակիցները կողմ են հանդես եկել նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ երկրի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտնել է ժողովի մոդերատոր, քաղաքագետ Սայիդ Համադը:

Եփրատի արևելյան և արևմտյան ափերի ցեղերի կոնգրեսը տեղի է ունեցել ուրբաթ, որին ավելի քան վեց հազար պատվիրակներ են մասնակցել: Այն կայացել է Իտրի բնակավայրի մերձակայքում՝ Համա նահանգի արևելքում:

«Այստեղ են հավաքվել Սիրիայի բոլոր ցեղերի ներկայացուցիչները, հատկապես՝ արևելյան նահանգների և Հալեպ շրջանի՝ ամբողջ աշխարհին հայտնելու համար, որ սիրիացի ժողովուրդը միասնական է: Զանգավածային շատ լրատվամիջոցնր, հատկապես՝ արևմտյան, մեզ մշտապես ցուցադրում են սփյուռքի կամ խմբերի տեսքով: Ո՛չ, մենք մեկ ժողովուրդ ենք, այդպիսին եղել ենք և կմնանք: Այս կոնգրեսը տեղի է ունեցել ամբողջ աշխարհին հայտնելու համար, որ սիրրիացի ժողովուրդը պահպանել է ամբողջակությունը և երկրի ագամ փոքրիկ հատվածը չի բռնազավթվի», – հայտարարել է Սայիդ Համադը:

Պատվիրակները բանաձև են ընդունել՝ հայտնելով իրենց հակվածությունը Սիրիայի միասնականությանը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ, ինչպես նաև պահանջել միջազգային կոալիցիայի զորքերը հնարավորինս շուտ դուրս բերել երկրի տարածքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում