Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters գործակալությունը:

«Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել… Մենք պատրաստ ենք, եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,– ասել Է նա:

Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իրանի կողմից կրող հրթիռով արբանյակի արձակումը, ընդգծելով, որ նման գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին: Բացի այդ, Փարիզը կոչ է արել «Իրանին՝ չիրականացնել բալիստիկ հրթիռների նոր արձակումներ, որոնք կարող են միջուկային զենք կրել», – հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում