Հայաստան կայցելի Յոհաննես Հաանը
25/01/2019 12:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ նույն օրը նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը։
Յոհաննես Հաանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում