Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին

Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Times.am: Բելառուսի նախագահի նստավայրում՝ Անկախության պալատում, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանն հունվարի 21-ին իր հավատարմագրերն է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանձնման արարողությանը հաջորդած խոսքում Բելառուսի նախագահը համառոտ ներկայացրել է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնահարցերն ու հետագա զարգացման ուղղությունները։

Այնուհետև, Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանը եղել և մնում է հուսալի գործընկեր, այդ թվում՝ հիմնական դաշինք ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ աշխատելու նպատակադրվածությանը և բոլոր այն նախագծերում մասնակցելու պատրաստակամությանը, որոնք կհետաքրքրեն հայ գործընկերներին, այդ թվում՝ ՀՀ տարածքում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում