Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր. Ալեքսանդր Լուկաշենկո
21/01/2019 13:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բելառուսական «ԲելՏԱ» գործակալությունը:
«Հայաստանը Բելառուսի համար եղել և մնում է հուսալի գործընկեր, որի հետ մեզ կապում է բազմապլան համագործակցություն, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում»,- ասել է Բելառուսի նախագահը:
Նա ընդգծել է հայ-բելառուսական հարաբերությունների մաս կազմով առևտրա-տնտեսական համագործակցությունն ընդլայնելու նպատակամղվածությունը և պատրաստակամությունը մասնակցել յուրաքանչյուր նախագծի, որը կհետարքրքի հայաստանցի գործընկերներին, այդ թվում՝ Հայաստանի տարածքում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում