Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները

Էրդողանը և Թրամփը պայմանավորվել են արագացնել Սիրիայի հարցով բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ նովոստիին»։

Գործակալության տվյալներով, կողմերը պայմանավորվել են արագացնել Սիրիայում անվտանգության գոտու ստեղծման շուրջ բանակցությունները։

Ինչպես նշվում է, Թրամփը և Էրդողանը նաև համաձայնել են միջոցներ ձեռնարկել Իսլամական պետության ահաբեկիչների ոչնչացման ուղղությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում Թրամփի նախկին ներկայացուցչին մեղադրել էին ահաբեկիչներին սատարելու մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում