Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին

Նիկոլա Սարկոզին Բաքվում հանդիպել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am:  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ի երեկոյան հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Նուվել դ’Աղմենի»-ի կայքից։

Հանդիպմանը նշվել է, որ Նիկոլա Սարկոզիի նախագահության տարիներին ամրապնդվել են Ադրբեջանի ու Ֆրանսիայի հարաբերությունները, շատ ոլորտներում փոխհարաբերությունները զգալիորեն զարգացել են։

Սարկոզին շեշտել է Բաքվում իրականացված զգալի շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են Ալիևի նախագահ լինելու ընթացքում իր՝ վերջին անգամ Բաքվու այցելելու ժամանակից ի վեր և որ այդ աշխատանքները մեծ տպավորություն են թողնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում