AM | RU
USD
EUR
RUB

Արմեն Աշոտյան.«Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է»

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, FacebookԵրեկ Նիկոլ Փաշինյանին պատկանող և սպասարկող "Հայկական ժամանակը" մի հոդված է հրապարակել, որտեղ փորձել է արդարացնել Լևոն Արոնյանի և Գաբրիել Սարգսյանի ղեկավարած համաշխարհային համբավ և հեղինակություն ունեցող շախմատի դպրոցի աշխատանքները կաթվածահար անելու փաստը:

Պաշտոնական քարոզչամեքենան, մոռանալով որ Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը նախևառաջ օլիմպիական չեմպիոններ են, մեր երկրին համբավ ու պատիվ բերած մարդիկ, երիտասարդ ու շնորհալի մեր շախմատիստներին իրենց գիտելիքը փոխանցող մարզիչներ, փորձել է նաև քաղաքականցնել հարցը, շեշտելով Սերժ Սարգսյանի հետ իրենց քավոր-սանիկական հարաբերությունների փաստը:

Քավոր-սանիկներից ում կովը որ բառաչեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկողները պիտի լռեն, հատկապես, երբ կառավարությունը և Ազգային ժողովը ողողել են հանրությանը տեսանելի ոչ մի արժանիք չունեցող, բայց վարչապետի մերձավոր շրջանակի մարդկանցով:

Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը օլիմպիական և աշխարհի չեմպիոն են դարձել սեփական տաղանդի, ոչ թե բարեկամական կապի միջոցով:

Պաշտոնական քարոզչամեքենան նաև փորձել էր սենսացիա մատուցել շախմատի դպրոցի մարզիչների աշխատավարձը (400-500 հազար դրամ)՝ անվանելով այդ աշխատավարձը հսկայական:

Իհարկե, մեր երկրի քաղաքացիների համար դա մեծ գումար է, և լավ կլինի, որ բոլոր մարզաձևերից ապագա չեմպիոններ պատրաստող մարզիչները նման աշխատավարձ ստանան: Բայց փողի պակասով հիմնավորել նման ունիկալ դպրոցի ապագան հարցականի տակ դնելու փաստը առնվազն բարոյական չէ:

Երբ հերթը հասնում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի ախորժակները բավարարելուն, դրանից բարձր գումարներ պետական բյուջեի հաշվին գտնվում է:
Օրինակ՝ օրերս Ազգային Ժողովի որոշմամբ մշտական հանձնաժողովների թիվն ավելացավ երկուսով՝ դարձնելով 11: Ակնհայտ է, որ կարելի էր ընդամենը բավարարվել քաղաքական որոշմամբ և առանց թիվ ավելացնելու 2 հանձնաժողով տալ ԲՀԿ-ին, մեկն էլ՝ ԼՀԿ:

Այդ որոշման ֆինանսական գինը, որ վճարելու է Հայաստանի քաղաքացին իր գրպանից մեկ հանձնաժողովի համար մոտավորապես կազմում է՝

4 փորձագետ՝ միջինը 200 000 դր. աշխատավարձ = 800 000
գործավար և վարորդ՝ միջինը 150 000 դր. աշխատավարձ = 300 000 դրամ
Աշխատավարձի հավելում (նախագահ+տեղակալ)՝ միջինը 200 000 դրամ
Վառելիք, տրանսպորտային միջոց և այլն (նախագահ+տեղակալ)՝ միջինը 250 000 դրամ:

Այսպիսով, մեկ հավելյալ հանձնաժողովի ամսական ծախսը միջինը կազմելու է մոտ 1 550 000 դրամ, երկուսինը՝ 3 100 000 դրամ, իսկ տարեկան կտրվածքով՝ շուրջ 35 000 000 դրամ:

Այս գումարով հաստատ կարելի է համաշխարհային հռչակ ունեցող ոչ թե մեկ, այլ երկու դպրոց պահել, որոնք մեր երկրի համար շատ ավելի մեծ հեռանկար ու համբավ կբերեին, քան Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված ու ոչ մի այլ բանով աչքի չընկած մարդկանց պետական բյուջեից բավարարելը:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ 

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan