Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը երկրորդ անգամ շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կառավարության դեմ դատը

Ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողը երկրորդ անգամ շահել է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի կառավարության դեմ դատը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի ընդդիմադիր, հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան հունվարի 10-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) երկրորդ անգամ հաղթանակ է գրանցել Ադրբեջանի կառավարության դեմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

ՄԻԵԴ վճռի արդյունքում դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է Խադիջա Իսմայիլովայի անձնական կյանքի իրավունքը ոտնահարելու և խոսքի ազատության իրավունքը ճնշելու համար նրան վճարել 15 հազար եվրո փոխհատուցում:

Ադրբեջանի կառավարությունը լրագրողին պետք է փոխհատուցի նաև 1750 եվրոյի չափով դատական ծախսերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում