Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել

Թուրքիայի արտգործնախարարը Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ կսկսի անկախ ամերիկյան զորքերի դուրս բերումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն հայտարարել է թուրքական NTV հեռուստաալիքի եթերում:

«Անկախ այն հանգամանքից՝ նրանք (ամերիկյան զորքերը- խմբ.) դուրս կգան, թե ոչ՝ մենք ազգային անվտանգության և ահաբեկչական կազմակերպություններից պաշտպանվելու ուղղությամբ կանենք անհրաժեշտ ամեն բան: Մեր գործողությունները պայմանավորված չեն ամերիկյան զորքերի դուրսբերմամբ»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում