Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ծրագիրը

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում քննարկել է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման պլանները: Այս մասին հաղորդում է TASS-ը:

«Երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, վերահաստատելով «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման ոչնչացման ընդհանուր պարտավորությունը, ինչպես նաև Սիրիայից ԱՄՆ-ի զորքերի որոշիչ, նպատակաուղղված և համաձայնեցված դուրսբերման ծրագրերը»,- այս մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Համաձայն տեղեկատվության, զրուցակիցները նաև ընդգծել են, որ «Սիրիայում քիմիական զենքի ցանկացած նոր օգտագործումն անթույլատրելի է»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին Մակրոնն ափսոսանք էր հայտնել՝ Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման Թրամփի որոշման կապակցությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում