Իրանում առնվազն տասը մարդ Է զոհվել ուսանողական ավտոբուսի վթարից

Իրանում առնվազն տասը մարդ Է զոհվել ուսանողական ավտոբուսի վթարից

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաք Թեհրանում առնվազն տասը մարդ Է զոհվել ուսանողների փոխադրող ավտոբուսի վթարի հետեւանքով, հոսպիտալացվել Է 26 հոգի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին:

Վթարը տեղի Է ունեցել Թեհրանի Ազադ իսլամական համալսարանի գիտահետազոտական բաժանմունքի տարածքում: Գործակալության տվյալներով` ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ավտոբուսը բախվել Է բետոնե պատին ու շրջվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ վթարից քիչ առաջ վարորդը կրծքահեղձուկ Է ունեցել: Պաշտոնապես այս վարկածն առայժմ չի հաստատվում: Միջադեպի հետաքննությունը շարունակվում Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/31/ 10.51

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում