AM | RU
USD
EUR
RUB

Պետության հաշվին արտասահմանյան այցերով, որ աշխարհ եք ման գալիս՝ ի՞նչ խնդիր եք լուծել

 

Հա ասում եմ բան չգրեմ՝ թող մարդիկ վայելեն իրենց եփած ճաշը, բայց դե չի լինում։ Բաներ կան, որոնք կարևոր են, ու որոնց հանդեպ չի կարելի անտարբեր լինել։

Ինձնից շատ երևի ոչ-ոք չի գրել՝ «փրկենք Հայոց Մշակույթը մշակույթի նախարարությունից»։ Բայց, ով ով, գոնե ես քիչ թե շատ տեղյակ եմ, թե կոնկրետ ում էր հասցեագրվում դա և ում՝ ոչ։

Էն, որ բերում նախարարներ ու փոխնախարարներ եք նշանակում, որոնք մեկը մյուսի վրա կարող են տապալել ամենափայլուն մշակութային-ազգային նախագծեր, էդ նախարարության մեղքը չի, էդ նշանակողի մեղքն է։ Նախարարության «մեղքն» այլ է, որ կիսագրագետ դեմքերին վերադաս ունենալով, շան քթից ջուր խմելով անմարդկային ջանքեր գործադրելով՝ գոնե ներսից կարողանում էին՝ կռիվ տալով է, համոզելով է, թե ոնց, որոշ կարևոր ծրագրեր գոնե կյանքի կոչել, որոշ վտանգավոր պրոյեկտներ էլ՝ կանխել։ Էն դեպքում, երբ ասենք փոխնախարարը նույնիսկ 5 րոպե ժամանակ չի տրամադրում ազգային կարևոր պրոյեկտի մասին լսելու, պրոյեկտի, որը արդեն որերորդ մրցանակն է շահում՝ իր բովանդակությամբ։ Բայց էդ նույն փոխնախարարը ժամանակ է գտնում՝ ֆեյսբուքում «հեղափոխական դուռ» գովազդելու ու պետության հաշվին երկրով մեկ ֆրֆռալու ու ֆոտոսեսիաներ անելու՝ անունը դնելով «ստուգայց»։ Բայց որ իր օրոք Քարահունջը քլունգով «պեղում են», ու էդ մասին իրենց ասվում է, բայց վեջները չի, էդ նախարարության մեղքը չի։ Էդ կոնկրետ անհատների մեղքն է։

Ու ինչու՞ ոչ-ոք, հատկապես՝ նրանց նշանակողները, հարց չեն դնում, թե պետության հաշվին արտասահմանյան այցերով, որ աշխարհ եք ման գալիս՝ ի՞նչ խնդիր եք լուծել, առարկայական ի՞նչ հարց է պատասխան ստացել, բացի ձեր մանկական երազանքները բավարարելուց։ Ու հա, մշակույթի նախարարության աշխատողները, որոնք էդ նույն ժամանակ շան քթից ջուր խմելով իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը, որ վերադասի կայֆեր կայծերի ֆոնին էլի շենքը չի փլվում, էդ նախարարության մեղքն է՝ նրա լրատվական ծառայության մեղքը, որ բազմաթիվ իրականացված ծրագրերը պատշաճ չեն լուսաբանվում, ու, որ հարց ես տալիս, թե՝ ինչու՞, ասում են՝ եսի՞մ, էդ ծառայությանը հարցրեք։

Դրա փոխարեն բերում կադր եք նշանակում, որը իր փաբի բաժակակիցներին (կամ շշակիցներին) բերում է իրեն կից խորհուրդ, ու հերթով սկսում մրցանակներ բաժանել՝ իրենց սեռական օրգանները գովերգող «գրողներին» կամ «նկարիչներին»... Ու մեկը չի հարցնում, ո՞նց արա, ո՞նց։ Ասենք ի՞նչ տարբերություն ռաբիզ խեղկատակությանը տրված կոչման ու սեռական շեղված նյութեր գրող կամ նկարող փաբի այցելուին տրված մրցանակի միջև... Ու ո՞րն է ստեղ նախարարության մեղքը, եթե սա կոնկրետ ձեր նշանակած կադրերի խնդիրն է։ Իսկ նախարարության աշխատակիցները (ոչ բոլորը, բնականաբար), կոնկրետ մեդալի են արժանի, որ էդ պայմաններում, կրկնում եմ՝ իրենց գլխին իբրև վերադաս ունենալով կիսագրագետ ինչ-որ դեմքերի՝ կարողանում էին դեռ որոշակի խնդիրներ լուծել։ Իսկ հիմա, էդ վերադասների երեսից, որոշել եք նույնիսկ էդ հնարավորությունը փակել, ու ասում եք, թե՝ անպետք կառույց էր։ Ինչի՞։

Ասում եք, թե բա եթե գործադուլ անեն մի 3 ամիս՝ բան չի փոխվի։ Էդ նշանակում է, որ Նախարարության բյուջեն էնքան չնչին է, իսկ ձեր նշանակած կադրերը էնքան ապիկար, որ ՕԳԳ-ն եք կասկածի տակ դնում։ Էդ նույն տրամաբանությամբ, երբ Կառավարության հիմնական կազմը տնով-տեղով ընտրարշավ էր անում մի երկու շաբաթ, էլի երկրին բան չեղավ, հիմա ի՞նչ՝ էդ նշանակում է, որ էդ կազմը պետք ա ցրել, որովհետև իրենք, ըստ էության, կապ չունեն կառավարության գործունեության հետ, ու ամբողջը համակարգի ուսերին է, հա՞։

Վիճակագրության մեջ սենց մի օրինակ կա, ասում է մեծ հրդեհի դեպքում ներգրավված հրշեջների քանակն էլ մեծ է, ու մեծ հրդեհների դեպքում՝ ավերածություններն էլ բնականաբար մեծաթիվ են, ու էդտեղ կոռելյացիոն կապ կա՝ ավերածությունների ու հրշեջների քանակի միջև։ Բայց էդ չի նշանակում, թե հրշեջների քանակը նվազեցնելով ավերածություններն էլ կնվազեն։

Հիմա նույնն էլ էստեղ է։ Եթե տարիներ ի վեր՝ Անկախությունից սկսած, չի հասկացվել Մշակույթի ու հենց Անկախության իմաստը, ու բառի բուն իմաստով «պետական մակարդակով» տիրումեր է արվել Հայկական ազգային մշակույթը, ապա դա չի նշանակում, որ մեղքը նախարարության աշխատողներինն է կամ մշակույթի նախարարություն հասկացությանը, որովհետև էդ աշխատողների մի ստվար մաս, նույնիսկ էդ պայմաններում շան քթից ջուր խմելով փորձել է անել և արել է նույնիսկ անհնարինը՝ համեստ միջոցներով խնդիր լուծելու համար։ Իսկ եթե լուծված խնդիրները կամ կանխված վտանգները հավուր պատշաճի չեն լուսաբանվում՝ էդ լրիվ այլ հարց է։ Բայց հրշեջների օրինակով, չի նշանակում, որ եթե կրճատենք մշնախի աշխատողների թիվն ու բյուջեն, ապա էդ ոլորտում ավերածություներն էլ կպակասեն։ Խելքի աշեցեք։

Ավելի անկեղծ չէ՞ր լինի՝ ասել, որ քանի-որ Կրթության նախարարությունն արդեն լրիվ պառկեցրել եք Սորոսի տակ, ու սորոսասին փոխնախարարները արդեն ունեն բավարար երկար ձեռքեր Սերունդի վրա, էստեղ խանգարող հանգամանք է Մշակույթը՝ տեսակային դիմագիծը պահել փորձող ՀԱՅԿԱԿԱՆ Մշակույթը։ Ու հիմա պետք է դա էլ պառկեցնել սորոսասին փոխնախարարների տակ, որ իսպառ վերահսկելի դարձնեն ապագա սերունդի դիմագիծը։ Նույնն էլ սպորտի բնագավառում, երբ ԼԳԲՏ պրոպագանդայով զբաղվող դեմքերին եք բերել լցրել սիստեմ։ Բա ինչի՞ չեք խոսում էն մասին, որ կառավարության չզեկուցվող որոշմամբ էդ կադրերին տրված պադավատներից անգամ դժգոհ են մնում ոմանք՝ ձեր նշանակած կադրերից, ու իրենց նախկին աշխատատեղից ծանոթ-մանոթ խառնելով, նույնիսկ որոշում շրջանցելով, ավելի թարմ՝ իրենց քիմքին (կամ հետույքին) հաճելի մեքենա են վերցնում. հիմա էդ փոխնախարարը պիտի մշակույթ զարգացնի՞։

Բա բնականաբար, եթե Լենա Նազարյանը պնդի, թե Ազգային մտածելակերպը քարանձավային հետամնացություն է, «պետական մակարդակով» էլ մշակույթի նախարարությունը պիտի անիմաստ կառույց համարվի։ Բա էլ ուրիշ ո՞նց։

Խելքի աշեցեք։

Նախարարությունը ոչ թե ստորադասել է պետք, այլ բյուջեն բազմապատկել ու կադրային քաղաքականությունն ու ռազմավարությունը վերանայել։ Հա, ու էդ կադրային քաղաքականություն ասվածը՝ էն մի քանի տխմար ջահելը չեն, որ էս խառը օրերին գործի են տեղավորվել՝ գործի տեղավորվելու նպատակով, ու հիմա փնովում են նախարարությունը։ Որովհետև իրենք էլ էին մշակույթը պատկերացնում զուտ բյուջեյի փողերով դրսերում կայֆավատ լինելը ու տեղյակ չեն, թե ինչ ջանքերի գնով են ուրիշները խնդիր լուծում՝ որին համոզելով, որին բացատրելով, որի հետ կռիվ տալով... որովհետև պետության մեջ արդեն ավանդույթ է տխմարագույն կադրերին որպես վերադաս նշանակելը։ Ու հիմա էդ մարդիկ, որոնք իրենց կյանքն են դրել էդտեղ՝ սուս-փուս ստվերում աշխատելով, ինչի՞ պիտի հանգիստ տանեն էս ամենը...

Մենք Անկախ պետություն ենք, իսկ անկախության խորհուրդը՝ տեսակային լինելիության և զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Հայաստանը Հայկական պետություն է, Հայերի՛ պետությունն է, և էդ պետության կարևորագույն խնդիրներից մեկը՝ ՀԱՅ ՏԵՍԱԿԻ լինելիության, զարգացման ապահովումն ու երաշխավորումն է։ Իսկ Հայ տեսակի բնութագրիչ առանցքային կետերից մեկը՝ Հայ Մշակույթն է։ Մշակույթի դերը ոչ թե ստորադասել է պետք, այլ արդեն իսկ ստորադասված վիճակից՝ բարձրացնել դրա կարգավիճակն ու հնարավորությունները։

Չնայած, ում եմ է ինչ բացատրում...։ Երբ մարդը նպատակային, ծրագրված քաղաքականություն է վարում, ու դա ոչ թե չհասկանալու հետևանք է, այլ՝ խիստ պլանավորված ստրատեգիա։

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
«Կազանյան փաստաթուղթը» մերժվել է հենց Ադրբեջանի կողմից. Նաղդալյանի թեթևակի հիշեցումը՝ Բաքվին Խորհրդարանական լսումներ ԱԺ-ում. ՈՒՂԻՂ Ասադն առաջին անգամ մեկնաբանել է Սիրիա Թուրքիայի ներխուժումը Կրեմլը մեկնաբանել է Սիրիայի հարցով Թուրքիայի և ԱՄՆ-ի պայմանավորվածությունը Ռուբեն Մելիքյանն իրավապաշտպաններին կոչ է անում Հրայր Թովմասյանի դուստրերի հարցաքննության ժամանակ հավաքվել ԱԱԾ շենքի մոտ (տեսանյութ) Թբիլիսիում կամրջի վերակառուցման ընթացքում հայտնաբերվել են հայերեն և վրացերեն գրություններով շիրմաքարեր «Էրդողանն իմ ընկերն է, և սա հիանալի օր է բոլորիս համար». Թրամփ «Իրատես». «Իմ քայլը» խմբակցությունում կոնվենցիային դեմ պատգամավորներն ավելի շատ են, քան հնարավոր է պատկերացնել «Հրապարակ». Ինչպե՞ս պատահեց, որ իրենց առաջ վեհ նպատակներ դրած երիտասարդները վերածվեցին փոքրիկ բռնակալների... «Փաստ». Ինչ է հայտարարագրել Կատարում ՀՀ դեսպանը «Իրավունք». «Իմ քայլի» որոշ պատգամավորներ լիովին դուրս են մնացել խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի վերահսկողությունից «Իրատես». Փաշինյանի աներորդին ու ԼՀԿ-ից Աննա Կոստանյանը մեկնում են ԱՄՆ՝ մշակույթ ուսումնասիրելու «Փաստ». Լավ կլիներ ունենալ առավել լուրջ ձեռքբերումներ, մեկ-մեկ էլ՝ սեփական ձեռքբերումներ «Ժողովուրդ»․ Կառավարությունից քաղաքական հրահանգ է իջեցվել «Իրատես». «Ով էս սենյակից մի խոսք դուրս հանեց, նրա...». հատված «Իմ քայլ»-ի նիստից «Փաստ». Հանրությանը ներկայացնելու դրական ցուցանիշների փնտրտուքների մեջ «Հրապարակ». Արսեն Թորոսյանը ազատվեց ՔՊ-ին լուրջ ձայներ բերած փոխնախարարից «Իրատես». Դա տա­րա­ծաշր­ջա­նում հայ ժո­ղովր­դին ոչն­չաց­նե­լու ու­ղիղ կոչ է «Ժողովուրդ». Իռլանդական Ryanair լոուքոսթերի ավիաընկերության՝ Հայաստան մուտքը միայն առաջին հայացքից է գայթակղիչ «Փաստ». «Սասնա ծռերը» նոր պլանների է անեցել «Հրապարակ». Երեկ 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել քաղաքացիներին՝ ստիպելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 18 Ռուսաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Ադրբեջանի բողոքի նոտան ՝ կապված Արցախում Կոնստանտին Զատուլինի այցի հետ Այս իշխանությունները նախորդ երեքին գերազանցեցին. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Հարգելի Սասուն Խաչատրյան, ընդունեք սա որպես հանցագործության մասին հաղորդում «Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «պաշտպանում են» ադրբեջանցիներին հայերից Ինչպիսի՞ն են լինելու քաղաքները 10 տարի անց (Տեսանյութ) Փաշինյանը և Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը Լարիսա Մինասյանը 5000 ԱՄՆ դոլար գումար է հատկացրել «Ռեստարտ» խմբին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին Ի՞նչ ես կարծում, պլստալու՞ ես, թե՞ երկրից ես թռնելու՝ ընտանյոք հանդերձ Հրայր Թովմասյանի դեմ սկսված գործընթացը զավեշտի է հասնում Տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին կհանդիպեն Աջակցությունս եմ հայտնում Հրայր Թովմասյանի ընտանիքին Գեղարքունիքի մի քանի համայնքում մեկ օր ջուր չի լինի Կրեմլ. «Թուրք-սիրիական սահմանի վերահսկողությունը պիտի ստանձնի Սիրիան» Մարիա Զախարովան մեկնաբանել է Գարեգին Նժդեհի շուրջ ստեղծված իրավիճակը Այսպիսի իրավիճակ եղել է մեկ էլ «լուսահոգի» ժողդատարանների օրոք Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում ԱԱԾ աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի հոր տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan